Հա

Քաղաքական

04/07/2019 - 08:20

Նախագահ Ռոհանի. «Թեհրանը նպատակադրւած է խորացնել յարաբերութիւնները Երեւանի հետ»

Նախագահ Ռոհանին յայտարարել է, որ Հայաստանի ու Իրանի միջեւ յարաբերութիւններն ու համագործակցութիւնը պէտք է զարգանան տնտեսական, քաղաքական ու միջազգային ոլորտներում: Թեհրանը նպատակադրւած է խորացնել յարաբերութիւնները Երեւանի հետ:

«alikonline.ir» - Նախագահ Ռոհանին յայտարարել է, որ Հայաստանի ու Իրանի միջեւ յարաբերութիւններն ու համագործակցութիւնը պէտք է զարգանան տնտեսական, քաղաքական ու միջազգային ոլորտներում: Թեհրանը նպատակադրւած է խորացնել յարաբերութիւնները Երեւանի հետ:

Յուլիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի հետ հանդիպմանը Հասան Ռոուհանին ասել է. «Իրանի ժողովուրդը պատմական ու մշակութային բարիդրացիական կապեր է ունեցել հայ ժողովրդի հետ»:

Խօսելով էլեկտրաէներգիայի ու էներգետիկ ռեսուրսների մասին` Իրանի նախագահն նշել է. «Մենք կարող ենք աւելի արագ իրականացնել էլեկտրաէներգիայի, էներգետիկ ռեսուրսների ու տրանսպորտի ոլորտներում մեր համատեղ ծրագրերը»:

Նախագահ Ռոուհանին ընդգծել է Արաքս գետի կարեւորութեան փաստը երկու հարեւան երկրների համար` ասելով. «Նկատի ունենալով այն փաստը, որ Իրանի բնակչութեան մի զգալի մասն Արաքսի ջրերն օգտագործում է որպէս խմելու ջրի ու ոռոգման աղբիւր, գետի կենսականութիւնն անչափ կարեւոր է»:

ԻԻՀ նախագահը յաւելել է. «Մենք նպատակ ունենք Պարսից ծոցն ու Օմանի ծոցը կապել Սեւ ծովին. այս ծրագիրն իրականացնելու ուղիներից մէկը այն Իրանի, Հայաստանի ու Վրաստանի միջոցով իրագործելն է»:

Ընդգծելով, որ Իրանը պատրաստ է զարգացնել յարաբերութիւնները եւրասիական երկրների հետ` նախագահն ասել է. «Բարեբախտաբար, մեր խորհրդարանը համագործակցութեան փաստաթուղթ է ստորագրել (յունիսի 10-ին Իրանի Իսլամական Հանրապետութեան Մեջլիսը վաւերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գօտու ստեղծման մասին համաձայնագիրը-խմբ.) եւրասիական տարածաշրջանի հետ, և այս տարածաշրջանի երկրների հետ առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացումը մեզ համար լաւ հնարաւորութիւն է»:

Միեւնոյն ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանն ասել է. «Մենք մեզ պատասխանատու ենք զգում Իրանի` եւրասիական տարածաշրջանի հետ յարաբերութիւնների զարգացման գործում: Վստահեցնում եմ` բոլոր համատեղ ծրագրերն ու ներդրումները կիրագործւեն երկկողմ յարաբերութիւնների զարգացման նպատակով»:

Խօսելով Արաքս գետի կենսունակութեան մասին` ՀՀ փոխվարչապետը նշել է. «Վստահեցնում եմ, որ ՀՀ բնապահպանութեան նախարարի ներկայութիւնը այսօրինակ հանդիպումներին վկայում է այն մասին, որ Երեւանը յատուկ ուշադրութիւն է դարձնում այս խնդրին»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։