Հա

Քաղաքական

07/07/2019 - 09:20

Ռոհանին եւ Մակրոնը զրուցել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային կարեւորագոյն հարցերի մասին

Յուլիսի 6-ին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային կարեւորագոյն հարցեր:

«alikonline.ir» - Յուլիսի 6-ին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային կարեւորագոյն հարցեր: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Զրոյցի ընթացքում, նախագահ Ռոհանին անդրադառնալով Մակրոնի՝ Միջուկային համապարփակ համաձայնագիրը պահպանելու մասին պնդումներին, նշել է, որ Իրանն անցած 14 ամսւայ ընթացքում, չնայած ԱՄՆ բոլոր ճնշումների եւ պատժամիջոցների, ռազմավարական համբերութեան շրջանակներում, փորձել է պահպանել համաձայնագիրը:

Նա Իրանի ժողովրդի դէմ ԱՄՆ պատժամիջոցներն ու ճնշումներն ահաբեկչական գործողութիւն եւ լիարժէք տնտեսական պատերազմ է որակել՝ ընդգծելով, որ այս տնտեսական պատերազմի շարունակումը կարող է տարածաշրջանում եւ աշխարհում նոր սպառնալիքների յանգեցնել:

Դոկտ. Ռոհանին նշել է, որ Իրանի գործողութիւնները կոչւած են պահպանելու Միջուկային համապարփակ համաձայնագիրը, եւ ԵՄ-ին կոչ է արել իրականացնել միջազգային համաձայնագրերի եւ ՄԱԿ-ի բանաձեւերի նկատմամբ իր ստանձնած պարտաւորութիւնները, եւ քայլեր ձեռնարկել՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման համար:

Ֆրանսիայի նախագահն էլ իր հերթին նշել է, որ ԵՄ-ն իսկզբանէ խիստ դէմ է եղել ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարքից դուրս գալուն՝ նշելով, որ ԵՄ-ն ցանկանում է պահպանել գործարքը, եւ ջանք չի խնայում այդ ուղղութեամբ:

«Մենք ընդունում ենք, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները փոխհատուցելու Եւրոպայի գործողութիւնները յաջող եւ արդիւնաւէտ չեն եղել, բայց մենք կը փորձենք ամէն ինչ անել, որպէսզի այդ հարցը լուծւի»,- ասել է նա՝ յաւելելով, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի ձախողումը կը նշանակի միասնական, ցաւալի պարտութիւն: «Ուրեմն պէտք է ընտրել երկրորդ ճանապարհը եւ նպաստել լարւածութեան թօթափմանը: Ֆրանսիան պատրաստ է այդ ուղղութեամբ ջանքեր գրծադրել, յատկապէս Իրանի՝ այս տնտեսական պատերազմում հրադադար հաստատելու պահանջի վերաբերեալ»,- ասել է Մակրոնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։