Հա

Քաղաքական

08/07/2019 - 12:00

«Անգլիացիների ծովահէնային գործողութիւնն անպատասխան չի մնայ». ՊՆ

Ջիբրալթարում իրանական նաւթային լցանաւի անօրինական ձերբակալումը ծովահէնային գործողութիւն է, որն անպատասխան չի մնայ: Այս մասին այսօր՝ յուլիսի 8-ին Բանդար Աբբասում յայտարարել է պաշտպանութեան նախարար, Գեներալ-մայոր Ամիր Հաթամին:

«alikonline.ir» - Ջիբրալթարում իրանական նաւթային լցանաւի անօրինական ձերբակալումը ծովահէնային գործողութիւն է, որն անպատասխան չի մնայ: Այս մասին այսօր՝ յուլիսի 8-ին Բանդար Աբբասում յայտարարել է պաշտպանութեան նախարար, Գեներալ-մայոր Ամիր Հաթամին. փախանցում է ԻՌՆԱ-ն:

«Անգլիայի ռազմածովային ուժերի կողմից, Ջիբրալթարում իրանական նաւթային լցանաւի անօրինական ձերբակալումը հակասում է միջազգային բոլոր նորմերին, եւ ծովահէնային գործողութիւն է: Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մշտապէս կտրուկ պայքարել է ծովահէնութեան դէմ, եւ չի հանդուրժի նման տիպի ծովահէնային գործողութիւնը եւ անպատասխան չի թողնի այն»,- յայտարարել է Իրանի պաշտպանական գերատեսչութեան ղեկավարը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։