Հա

Քաղաքական

09/07/2019 - 09:30

Նախագահը յանձնարարել է իրագործել ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գօտու ստեղծման ժամանակաւոր համաձայնագիրը

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարարութեանը յանձնարարել է կեանքի կոչել ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գօտու ստեղծման ժամանակաւոր համաձայնագիրը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարարութեանը յանձնարարել է կեանքի կոչել ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գօտու ստեղծման ժամանակաւոր համաձայնագիրը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Յունիսի սկզբին Իսլ. խորհրդարանը վաւերացրել էր ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գօտու ստեղծման ժամանակաւոր համաձայնագիրը:

Յիշեցնենք, որ Իրանը եւ ԵԱՏՄ անդամ երկրները 2018 թւականի մայիսին, Աստանայում ստորագրել են ազատ առեւտրի գօտի ստեղծելու մասին ժամանակաւոր համաձայնագիրը:

Համաձայնագիրը գործելու է 3 տարի եւ նախատեսում է ազատ առեւտրի գօտու ձեւաւորում Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ, սահմանափակ ապրանքատեսակների համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։