Հա

Քաղաքական

09/07/2019 - 11:30

«Իրանական լցանաւի ձերբակալութիւնն անպատասխան չի մնայ». գեներալ Բաղերի

Իրանն անպատասխան չի թողնի Ջիբրալթարում Անգլիայի ռազմածովային ուժերի կողմից իրանական նաւթային լցանաւի ձերբակալութիւնը:

«alikonline.ir» - Իրանն անպատասխան չի թողնի Ջիբրալթարում Անգլիայի ռազմածովային ուժերի կողմից իրանական նաւթային լցանաւի ձերբակալութիւնը: Այս մասին յայտարարել է Իրանի ԶՈՒ-ի գլխաւոր շտաբի պետ, գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Այս գործողութիւնն անպատասխան չի մնայ: Անհրաժեշտութեան դէպքում, յարմար ժամանակում եւ վայրում, մենք կը դիտարկենք այս նենգ արարքին համարժէք պատասխան տալու հնարաւորութիւնը»,- ասել է բարձրաստիճան զինւորականը՝ յաւելելով, որ սա պատասխան գործողութիւն էր երկրի տարածք ներթափանցած հակառակորդի ԱԹՍ-ն խոցելու՝ Իրանի ԶՈՒ-ի խիզախ գործողութեանը:

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։