Հա

Քաղաքական

09/07/2019 - 14:20

«Այնքանով ենք հաւատարիմ Միջուկային գործարքին, որքանով՝ եւրոպացիները». կառավարութեան խօսնակ

Ըստ Ալի Ռաբիի՝ Իրանի քայլերը ուղղւած են պահպանելու Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

«alikonline.ir» - Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին անդրադառնալով Իրանի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնների կրճատմանն ուղղւած երկրորդ քայլին, ասել է, որ քանի դեռ եւրոպացիները շարունակում են հաւատարիմ մնալ Միջուկային գործարքին, Իրանը եւս նոյն մակարդակով հաւատարիմ կը մնայ դրան. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա՝ Իրանի քայլերը ուղղւած են պահպանելու Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

«ԱՄՆ պատժամիջոցների հիմնական նպատակը իրանական հասարակութեան կազմաքանդումն ու մտային մեկուսացումն է: Բայց ժողովուրդն ապաւինելով իր համախմբւածութեան ոգուն, կը յաղթահարի այս շրջանը»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։