Հա

Քաղաքական

10/07/2019 - 12:30

«Ողջունում ենք Միջուկային գործարքի պահպանմանն ուղղւած Ֆրանսիայի ջանքերը». ԱԳՆ խօսնակ

Իրանը ողջունում է Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանմանը եւ առկայ լարւածութիւնը թօթափելուն ուղղւած Ֆրանսիայի ջանքերը: Այս մասին յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«alikonline.ir» - Իրանը ողջունում է Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանմանը եւ առկայ լարւածութիւնը թօթափելուն ուղղւած Ֆրանսիայի ջանքերը: Այս մասին յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Ֆրանսիան Միջուկային գործարքի կողմերից մէկն է, եւ նրա գործադրած ջանքերն ընկալում ենք գործարքի պահպանմանն ուղղւած պարտաւորութիւնների շրջանակում»,- նշել է ԱԳՆ մամուլի խօսնակը:

Անդրադառնալով դիւանագիտական հարցերով Ֆրանսիայի նախագահի խորհրդական, Էմանուէլ Բոննի՝ Թեհրան այցին, եւ այսօր նախատեսւող նրա հանդիպումներին՝ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհուրդի քարտուղարի եւ ԱԳ նախարարի հետ, Մուսաւին ասել է. «ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարքից դուրս գալուց յետոյ, եւ միւս կողմի (եւրոպական երեք երկրներ-ԽՄԲ.)՝ ստանձնած պարտաւորութիւնները չկատարելու ֆոնին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը համաձայնագրի շրջանակում, կրճատեց իր ստանձնած պարտաւորութիւնների իրականացումը, որի արդիւնքում մենք տարածաշրջանային եւ միջազգային հարթակներում դիւանագիտական ջանքերի ակտիւացման ականատեսն ենք»:

Մուսաւին աւելացրել է. «Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը հրաժարւեց համաձայանգրից, մենք նման ակատիւութեան ականատեսը չեղանք, այն դէպքում երբ դա Միջուկային գործարքի կոպիտ խախտում էր: Իսկ այժմ, երբ Իրանն իր ստանձնած պարտաւորութիւնների եւ իրաւունքների միջեւ հաւասարակշռութիւն ստեղծելու նպատակով, որոշել է կրճատել իր պարտաւորութիւնների իրականացումը՝ նման ակտիւութեան ականատեսն ենք»:

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Իրանը երբեք չի փակել դիւանագիտութեան դռները եւ միշտ բաց է եղել կառուցողական երկխօսութեան համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։