Հա

Քաղաքական

10/07/2019 - 13:20

«Իրանական նաւթային լցանաւի անօրինական կալանաւորումը նենգ քայլ էր». Ռոհանի

«Մեծ Բրիտանիայի իշխանութիւնների կողմից իրանական նաւթային լցանաւի անօրինական կալանաւորումը մանկական եւ նենգ քայլ էր»,- այս մասին այսօր կառավարութեան նիստի ժամանակ յայտարարել է Նախագահ Ռոհանին նշելով որ. «Յոյս ունեմ էլ երբեք չեն կրկնւի նման գործողութիւններ, քանի որ այն կը յանգեցնի տարածաշրջանում եւ աշխարհում էսկալացիայի աւելացմանը»:

«alikonline.ir» - «Մեծ Բրիտանիայի իշխանութիւնների կողմից իրանական նաւթային լցանաւի անօրինական կալանաւորումը համարւում է մանկական նենգ եւ սխալ քայլ»,- այս մասին այսօր կառավարութեան նիստի ժամանակ յայտարարել է Նախագահ Ռոհանին նշելով որ. «Յոյս ունեմ էլ երբեք չեն կրկնւի նման գործողութիւններ, քանի որ այն կը յանգեցնի տարածաշրջանում եւ աշխարհում էսկալացիայի աւելացմանը». հաղորդում է ԻՍՆԱ-ն:

«Իրանի թշնամիները տարածաշրջանում էսկալացիայի աւելացման պլաններ են հետապնդում»,- շեշտել է դոկտ. Ռոհանին յստակեցնելով որ՝ նրանք մեր երկրի տարածք ներխուժման փորձ արեցին, ինչին էլ շատ վճռական պատասխանեց Իրանը:

Ըստ երկրի Նախագահի ծովային նաւագնացութեան դէմ ուղղւած անօրինական գործողութիւնները համարւում է տարածաշրջանում լարւածութեան աւելացման սպառնալիք:

Նախագահ Ռոհանին լարւածութեան հեղինակ համարւող Մեծ Բրիտանիայի իշխանութիւներին նախազգուշացրել է իրավիճակի հրահրման եւ սադրանքների հետեւանքների մասին ընդծելով որ. «Այդ երկրի իշխանութիւները, նման քայլերով խաթարում են ծովային անվտանգութիւնը»:

Յիշեցնենք որ, Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի կողմից Ջիբրալթարի շրջանում անօրինական կերպով կալանաւորւել էր իրանական նաւթային լցանաւը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։