Հա

Քաղաքական

11/07/2019 - 09:00

«Թեհրանի նպատակը Միջուկային գործարքի բոլոր կողմերի ստանձնած պարտաւորութիւնների լիարժէք իրականացումն է». Ռոհանին՝ Բոնի հետ հանդիպման ժամանակ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ յուլիսի 10-ին ընդունել է դիւանագիտական հարցերով Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուէլ Բոնին, որը նրան է փոխանցել Էմանուէլ Մակրոնի գրաւոր պատգամաը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ յուլիսի 10-ին ընդունել է դիւանագիտական հարցերով Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուէլ Բոնին, որը նրան է փոխանցել Էմանուէլ Մակրոնի գրաւոր պատգամաը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանրապետութեան նախագահը ողջունելով Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանմանն ուղղւած, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի գործադրած ջանքերն ասել է. «Իրանը մշտապէս բաց է պահել դիւանագիտութեան եւ բանակցութիւնների պատուհանը: Յուսով ենք, որ Միջուկային գործարքի կողմերը լաւագոյնս կօգտագործեն այս առիթը ցանկալի կէտին՝ համաձայանգրի լիարժէք իրականացմանը հասնելու համար»:

«Իրանի հիմնական նպատակը Միջուկային գործարքի բոլոր կողմերի ստանձնած պարտաւորութիւնների լիարժէք իրականացումն է: Եթէ համաձայնագրի կողմերը լիարժէքօրէն կատարեն յանձնառութիւնները, Իրանը յաւելեալ քայլեր կը ձեռնարկի իր պարտաւորութիւնները կատարելու համար»,- յաւելել է դոկտ. Ռոհանին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։