Հա

Քաղաքական

11/07/2019 - 10:30

Կառավարիչների խորհրդի նիստն աւարտւեց առանց որեւէ արդիւնքի

Իրանի հարցով Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան Կառավարիչների խորհրդի արտահերթ նիստն աւարտւել է ԱՄՆ-ի համար առանց որեւէ արդիւնքի:

«alikonline.ir» - Իրանի հարցով Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան Կառավարիչների խորհրդի արտահերթ նիստն աւարտւել է ԱՄՆ-ի համար առանց որեւէ արդիւնքի: Այս մասին յայտարարել է Վիեննայում տեղակայւած միջազգային կազմակերպութիւնների մօտ Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«ԱՄՆ-ը ցանկանում էր, որպէսզի այլ երկրներ Կառավարիչների խորհրդի յատուկ նիստ պահանջեն: Սակայն, որեւէ երկիր ԱՄՆ-ի այս ցանկութեանը չարձագանքեց:

Նիստի ընթացքում, ԱՄՆ-ից եւ նրա երեք դաշնակիցներից՝ Իսրայէլից, Սաուդական Արաբիայից եւ ԱՄԷ-ից բացի, Կառավարիչների խորհրդի եւ Գործակալութեան անդամ միւս երկրները հանդէս եկան բազմակողմանիութեան եւ Միջուկային համապարփական համաձայանգրի պահպանման պաշտպանութեան դիրքերից»,- ասել է դեսպան Ղարիբ Աբադին:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ը փորձում էր Կառավարիչների խորհուրդն օգտագործէր որպէս քաղաքական գործիք՝ իր հակաիրանական քաղաքականութեան նպատականերն իրականացնելու համար, որը, սակայն, ձախողւեց:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։