Հա

Քաղաքական

11/07/2019 - 13:10

«Բոնն լարւածութեան թուլացման առաջարկ ներկայացրեց». Զարիֆ

Դիւանագիտական հարցերով Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուէլ Բոնն լարւածութեան թուլացման համար առաջարկներ է ներկայացրել, սակայն յստակեցրել, որ ֆրանսիան չի ցանկանում միջնորդի դեր ստանձնել կողմերի միջեւ:

«alikonline.ir» - Դիւանագիտական հարցերով Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուէլ Բոնն լարւածութեան թուլացման համար առաջարկներ է ներկայացրել, սակայն յստակեցրել, որ ֆրանսիան չի ցանկանում միջնորդի դեր ստանձնել կողմերի միջեւ: Այս մասին լրագրողների հետ զրոյցում յայտարարել է ԱԳ Նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

ԱԳ Նախարարն այն հարցին, թէ արդեօք Բոնը Թեհրանի հադիպումների ժամանակ ԱՄՆ-ի հետ առճակատումը դադարեցնելու նախագիծն է ներկայացրել, միանշանակ պատասխանել է. «Ո՛չ», աւելացնելով. «Բոնի ներկայացրած առաջարկը լարւածութեան թուլացման վերաբերեալ էր»:

Ըստ ԱԳ Նախարարի՝ Դիւանագիտական հարցերով Ֆրանսիայի նախագահի խորհրդականը Թեհրանում կայացած հանդիպումների ժամանակ յստակեցրել է, որ միջնորդական առաքելութիւն չի իրականացնում, սակայն ցանականում է, որ բոլորը միասին մտածեն լարւածութիւնը թոթափման հնարաւոր ելքերի մասին:

«Քանի դեռ շարունակւում է ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ պատերազմը, չպէտք է ակնկալել, որ մենք կը դադարեցնենք մեր գործողութիւնները: Կամ պէտք է Եւրոպան անհարաժեշտ քայլեր ձեռնարկի, կամ պէտք է ԱՄՆ-ը վերջ տայ Իրանի դէմ տնտեսական պատերազմին»,- յստակեցրել է Զարիֆը:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն անդառնալով հարցին, թէ արդեօք Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել, պարզաբանել է. «Մենք երբեք չենք լքել բանակցութիւնների սեղանը: ԱՄՆ-ն մինչեւ նախորդ տարի մասնակցում էր Միջուկային գործարքի համատեղ յանձնաժողովի նիստերին: Նրանք են որոշել լքել բանակցութիւնների սեղանը, իսկ այժմ էլ կեղծ յայտարարութիւններով ցանկանում են խաբել, թէ իբր իրենք պատրաստ են բանակցել»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։