Հա

Քաղաքական

14/07/2019 - 10:20

«Կարեւոր որոշումներ են կայացւելու Հիւսիսային Խորասանի զարգացման համար». Հանրապետութեան նախագահ

Նահանգային այցելութիւնների շրջանակում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, մի քանի նախարարների եւ կառավարութեան այլ անդամների ընկերակցութեամբ, այսօր՝ առաւօտեան Հիւսիսային Խորասան նահանգ է այցելել:

«alikonline.ir» - Նահանգային այցելութիւնների շրջանակում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, մի քանի նախարարների եւ կառավարութեան այլ անդամների ընկերակցութեամբ, այսօր՝ առաւօտեան Հիւսիսային Խորասան նահանգ է այցելել: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Բոջնուրդի օդանաւակայանում, նախագահին դիմաւորել են նահանգապետն ու նահանգային քաղաքացիական եւ զինւորական այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Անդրադառնալով մէկ օրեայ այցի նպատակներին, դոկտ. Ռոհանին ասել է. «Նոր եւ կարեւոր որոշումներ են կայացւելու Հիւսիսային Խորասան նահանգի համակողմանի զարգացման համար: Այս որոշումները վերաբերելու են բոլոր բնագաւառներին եւ նահնագային հիմնական ենթակառուցւածքներին»:

Նշենք, որ այցի ընթացքում շահագործման կը յանձնւեն արդիւնաբերութեան, էլեկտրանէներգիայի, ջրամատակարարմ եւ գիւղատնտեսութեան ոլորտներին վերբերւող մի քանի խոշոր նախագծեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։