Հա

Քաղաքական

16/07/2019 - 11:00

«ԱՄՆ-ի համար ստեղծւած իրավիճակից պատւով դուրս գալու ուղիներ կան». Զարիֆը՝ «NBC»-ի հետ զրոյցում

Մենք ընտրել ենք ցանկացած ճնշման դէմ դիմադրութիւն ցուցաբերելու ուղին, սակայն, եթէ ԱՄՆ-ը ստեղծւած իրավիճակից պատւով դուս գալու ելքեր է փնտրում, ապա դրա համար կան ճանապարհներ:

«alikonline.ir» - Մենք ընտրել ենք ցանկացած ճնշման դէմ դիմադրութիւն ցուցաբերելու ուղին, սակայն, եթէ ԱՄՆ-ը ստեղծւած իրավիճակից պատւով դուս գալու ելքեր է փնտրում, ապա դրա համար կան ճանապարհներ: Այս մասին ամերիկեան «NBC» հեռուստաալիքի հետ զրոյցում նշել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«Մենք լարւածութեան չենք ձգտում: Սակայն, ցանկացած ոտնձգութեան դէպքում, պատրաստ ենք պաշտպանւել»,- շեշտել է ԱԳ նախարարը:

Ըստ Իրանի արտաքին քաղաքական գերտաեսչութեան ղեկավարի՝ ԱՄՆ-ն ինքն իրեն զրկել է իրանական շուկայում ներկայութեան հնարաւորութիւնից, սակայն իրանական շուկայի դռները ամերիկեան ընկերութիւնների համար բաց են:

Լրագրողի հարցին, թէ չի վախենո՞ւմ արդեօք Իրանը, որ կրակի հետ է խաղում, Զարիֆը պատասխանել է. «Խաղո՞ւմ ենք արդեօք կրակի հետ: Ո՛չ: ԱՄՆ-ն է կրակի հետ խաղում` դուրս գալով Միջուկային գործարքից»: Իրանի ԱԳՆ ղեկավարն աւելացրել է, որ կայ համաձայանգրի, որում ամրագրւած դրոյթների համաձայան, եթէ կողմերից որեւէ մէկը խախտի այն, ապա միւս կողմն ազատ է մասնակիօրէն դադարեցնել իր պարտաւորութիւնների կատարումը:

Յիշեցնենք, որ Զարիֆը Նիւ Եօրքում է, մասնակցելու ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհրդի ամենամեայ նստաշրջանին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։