Հա

Քաղաքական

17/07/2019 - 13:50

«Իրանն արձագանքել է օտարերկրեայ լցանաւի օգնութեան կանչին». ԱԳՆ

ԱԳ նախարարութիւնն արձագանքել է Պարսից ծոցում «MT RIAH» նաւթային լացանաւի հետ կապւած միջադէպին:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութիւնն արձագանքել է Պարսից ծոցում «MT RIAH» նաւթային լացանաւի հետ կապւած միջադէպին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Օտարերկրեայ նաւթային մի լցանաւ, Պարսից ծոցում տեխնիկական անսարքութեան պատճառով օգնութեան կանչ է ուղարկել: Կանչն ստանալուց յետոյ, ըստ նաւարկութեան միջազգային օրէնքների՝ իրանական քարշանաւերը վթարւած նաւին Իրանի տարածքային ջրեր են տեղափոխել, վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար»,- յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

Նշենք, որ աւելի վաղ «CNN»-ը տեղեկացրել էր, որ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի մարտական մոտորանաւերը ստիպել են Պանամայի դրօշի ներքոյ գտնւող, ԱՄԷ-ին պատկանող նաւթային լցանաւին փոխել ուղղութիւնը եւ մտնել Իրանի տարածքային ջրեր:

Աւելի ուշ ԱՄԷ-ն յայտարարել է, որ «MT RIAH» լցանաւն Էմիրութիւններին չի պատկանում եւ դրա անձանակազմի որեւէ անդամ այդ երկրի քաղաքացի չէ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։