Հա

Քաղաքական

20/07/2019 - 08:50

«ԱՄՆ պաշտօնեաներն առիթը չեն փախցնում իրականութիւնը խեղաթիւրելու համար». ԱԳՆ խօսնակ

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի՝ Իրանի ԱԳ Նախարարի Վենեզուէլա այցի կապակցութեամբ թւիթերեան գրառումը:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի՝ Իրանի ԱԳ Նախարարի Վենեզուէլա այցի կապակցութեամբ թւիթերեան գրառումը:

«Իրանի ԱԳ նախարարը Վենեզուէլա է այցելել, մասնակցելու չմիաւիրւած երկրների շարժման ԱԳ նախարարիների նիստին ԱՄՆ պաշտօնեաները, սակայն ցանկացած առիթ օգտագործում են հակաքարոզչութեան եւ իրականութիւնը խեղաթիւրելու համար»,- ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ասել է ԱԳՆ մամուլի խօսնակը:

Նշենք, որ նախօրէին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն անդրադառնալով Զարիֆի այցին Վենեզուէլա, «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել էր, թէ դա յաւելեալ եւս մէկ ապացոյց է, որը վկայում է Իրանի ապակայունացող գործողութիւնների ընդլայնման մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։