Հա

Քաղաքական

21/07/2019 - 11:30

«ԱՄՆ արկածախնդրութեան նոր ալիքը սպառնում է աշխարհի խաղաղութեանը». Զարիֆը՝ Չմիաւորւած երկրների շարժման ԱԳՆ խորհրդաժողովում

ԱՄՆ միակողմանի, ծայրայեղական արկածախնդրութեան նոր ալիքն ամենակարեւոր մարտահրաւէրն է, որը մենք՝ բոլորս, ինչ-որ ձեւով բախւում ենք դրան: Այս մասին Կարակասում ընթացող Չմիաւորւած երկրների շարժման ԱԳ նախարարների խորհրդաժողովում յայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - ԱՄՆ միակողմանի, ծայրայեղական արկածախնդրութեան նոր ալիքն ամենակարեւոր մարտահրաւէրն է, որը մենք՝ բոլորս, ինչ-որ ձեւով բախւում ենք դրան: Այս մասին Կարակասում ընթացող Չմիաւորւած երկրների շարժման ԱԳ նախարարների խորհրդաժողովում յայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Այս մարտահրաւէրը թուլացնում է միջազգային օրէնքի գերակայութիւնը, եւ վտանգում է աշխարհում խաղաղութիւնն ու կայունութիւնը»,- իր ելոյթում նշել է Զարիֆը՝ յաւելելով, որ տարբեր մակարդակներում, Չմիաւորւած երկրների շարժաման անդամների կանոնաւոր հանդիպումներն ու խորհրդակցութիւնները վկայում են կառոյցն ամրապնդելու եւ յանուն ժողովրդների շահերի համագործակցութեան մակարդակը բարձրացնելու համատեղ կամքի մասին:

«Միջազգային համագործակցութիւնն աննախադէպ կերպով վտանգւած է տարբեր ոլորտներում եւ մակարդակներում, այդ թւում՝ ազատ առեւտրի, շրջակայ միջավայրի, օրէնքի գերակայութեան եւ միջազային կառոյցներում:

Այն դէպքում, երբ որոշ ազգերի սպառնում են տնտեսական պատժամիջոցների եւ ռազմական ներխուժման միջոցով, միւս ազգերը ստիպւած են դիմանալու ԱՄՆ հովանաւորչական քաղաքականութեան ալիքի ծանր բեռին:

Իրավիճակն այնպիսին է, որ նոյնիսկ ԱՄՆ շատ դաշնակիցներ հանդիպում են իրենց ներքին գործերին միջամտելու ԱՄՆ աննախադէպ քաղաքականութեանը: Յիշեցնելով 2000-ականների սկզբին ԱՄՆ միակողմանիութեան նախորդ ալիքի աղէտալի հետեւանքները, այդ թւում՝ օկուպացիան, դաժանութիւնը, բռնի ծայրայեղականութիւնը, մենք պարտաւոր ենք դիմակայել այս նոր ալիքին եւ նրան ստիպենք նահանջել»,- յայտարարել է Զարիֆը՝ նշելով, որ Իրանը կանգանծ է ԱՄՆ միակողմանիութեան, մասնաւորապէս՝ տնտեսական ահբաեկչութեան դէմ պայքարի առաջին գծում:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը շեշտելով, որ Չմիաւորւած երկրների շարժման ձեւաւորումից ի վեր, յանուն միջազգային օրէնքի գերակայութեան պայքարը մշտապէս եղել է Շարժման օրակարգում, ընդգծել է. «Այժմ, երբ միջազգային օրինական համակարգն առաւել քան երբեւէ սպառնալիքի ենթակայ է, անհրաժեշտ է, որպէսզի Չմիաւորւած երկրների շարժման անդամ պետութիւնները միաւորւեն եւ կենտորնան այս սպառնալիքը չէզոքացնելու վրայ, այլապէս բոլորս տանուլ ենք տալու»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։