Հա

Քաղաքական

21/07/2019 - 15:00

«Անգլիական լցանաւի ձերբակալումն օրինական է». Ժորժիկ Աբրահամեան

Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատագամաւոր Ժորժիկ Աբրահամեանը «Խանէ Մելաթ»-ի հետ զրոյցում յստակեցրել է, որ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ծովային ուժերի մոտորանաւերի կողմից Հորմոզի նեղուցում անգլիական նաւթային լցանաւի ձեռբակալման գործողութիւնները կատարւել են ծովագնացութեան միջազգային օրէնքների շրջանակում:

«alikonline.ir» - Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատագամաւոր Ժորժիկ Աբրահամեանը «Խանէ Մելաթ»-ի հետ զրոյցում յստակեցրել է, որ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ծովային ուժերի մոտորանաւերի կողմից Հորմոզի նեղուցում անգլիական նաւթային լցանաւի ձեռբակալման գործողութիւնները կատարւել են ծովագնացութեան միջազգային օրէնքների շրջանակում:

«Համաձայն մեր տեղեկութիւնների, այդ նաւը Հորմոզի նեղուց մուտք գործելու ժամանակ շրջանցել է ծովագնացութեան միջազգային օրէնքները, որի պատճառով Իրանի Հորմոզգան նահանգի Նաւահանգստների եւ ծովագնացութեան կազմակերպութիւնը որոշել է ձեռբակալել լցանաւը, կանխելու նաւարկութեան ուղիներում հնարաւոր իրաւախախտման հետագայ գործողութիւնները»,- նշել է պատգամաւորը:

Ըստ Աբրահամեանի՝ իրանական կողմի իրականացրած գործողութիւնները համապատասխան են օրէնքի տառին եւ Իսլ. պահակազօրի հրապարակած յայտարարութեան մէջ էլ շեշտւած են այդ ամէնը:

Այնուամենայնիւ, Ժորժիկ Աբրահամեանը կարծում է, որ ձերբակալումն օրինական լինելով հանդերձ, կարող է դիտարկւել, որպէս համարժէք քայլը ընդդէմ Մեծ Բրիտանիայի իշխանութիւնների՝ Ջիբրալթարում Իրանական նաւթային լցանաւի ձերբակալմանը:

Ըստ Աբրահամեանի բոլորը գիտէին, թէ Իրանը, Լոնդոնի կողմից իրանական լցանաւի ձերբակալումը, որն ի դէպ, պատգամաւորը դիտարկում է որպէս ծովահէնութիւն, անպատասխան չէր թողնի:

Միեւնոյն ժամանակ Աբրահամեանը յաւելել է. «Եթէ հարցնէք, թէ արդեօք Իրանի կողմից բրիտանական լցանաւի կալանաւորումը ճիշտ քայլ կը դիտարկւի միանշանակ կը պատասխանեմԱյո՛»:

«Հաշւի առնելով տածաշրջանում տիրող իրավիճակը, Իրանի դէմ իրականացւող տնտեսական ահաբեկչութիւնը, ինչպէս նաեւ՝ հակաիրանական նպատակներ հետապնդող ապատեղեկատւութեան տարածումն ու հակաքարոզչութիւնը, Իրանի այս քալը համապատասխան մեսիջ է մեծապետական ուժերի կողմից երկրի դէմ տնտեսական ահաբեկչութեանը, որը յստակեցնում է, որ Իրանը երբեք չի ընկրկի պատժամիջոցների դէմ»,- եզրակացրել է պատգամաւորը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։