Հա

Քաղաքական

22/07/2019 - 11:20

«ԱՄՆ-ն Իրանի դէմ իրականացւող տնտեսական ահաբեկչութիւնը «պատժամիջոց» է անւանում». Զարիֆ

ԱՄՆ-ի կողմոց կիրառւող «պատժամիջոց» եզրոյթը, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը դիտարկել է, Իրանի դէմ իրականցւող տնտեսական պատերազմի համատեքստում, ինչն ըստ նրա՝ օրէնքները շրջանցելու, այլ, ոչ թէ դրանց իրագործումն ապահովելու համար է օգտագործւում:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի կողմոց կիրառւող «պատժամիջոց» եզրոյթը, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը դիտարկել է, Իրանի դէմ իրականցւող տնտեսական պատերազմի համատեքստում, ինչն ըստ նրա՝ օրէնքները շրջանցելու, այլ, ոչ թէ դրանց իրագործումն ապահովելու համար է օգտագործւում: Այս մասին նա յայտարարել է Չմիաւորւած երկրների շարժման ԱԳ նախարարների խորհրդաժողովում:

ԱԳ նախարարը «Twitter»-ի իր միկրոբլոգում հրապարակել է Չմիաւորւած երկրների շարժման խորհրդաժողովի ժամանակ իր ելոյթի որոշ հատւածները, որտեղ պարզաբանել է, թէ ինչպէս է ԱՄՆ-ն շահարկում «պատժամիջոցներ» եզրոյթը, Իրանի դէմ իրականացւող տնտեսական ահաբեկչութիւննն արդարացնելու համար:

Ըստ նրա՝ «ահաբեկչութիւն» նշանակում է խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնութեան եւ սպառնալքի օգտագործման միջոցով, քաղաքական նպատակների իրագործում:

«Հէնց այդ պատճառով էլ Իրանին տնտեսական ահաբեկչութեան ենթարկող ԱՄՆ գործողութիւնները «պատժամիջոցներ» չենք կարող անւանել, քանի որ դրանք միտւած են խախտելու օրէնքները»,- նկատել է ԱԳ նախարարը:

Զարիֆի համոզմամբ, անհրաժեշտ է դադարեցնել «պատժամիջոցներ» եզրոյթի գործածութիւնն անօրինական գործողութիւնների իրականացման նպատակով, քանի որ այդ եզրոյթն ունի օրինական իմաստ, ինչն անհրաժեշտ է կիրառել սահմանւած օրէնքների իրագործումն ապահովելու, այլ, ոչ թէ դրանք շրջանցելու համար:

Իրանի ԱԳՆ ղեկավարը յստակեցրել է. «Իրանը չի բանակցի ահաբեկիչների հետ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։