Հա

Քաղաքական

22/07/2019 - 12:20

17 մարդ է ձերբակալւել ԱՄՆ-ի օգտին լրտեսութեան մեղադրանքով

17 մարդ է ձերբակալւել ԱՄՆ-ի օգտին լրտեսութեան մեղադրանքով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է Անվտանգութեան նախարարութեան հակահետախուզութեան վարչութեան պետը:

«alikonline.ir» - 17 մարդ է ձերբակալւել ԱՄՆ-ի օգտին լրտեսութեան մեղադրանքով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է Անվտանգութեան նախարարութեան հակահետախուզութեան վարչութեան պետը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Յունիսի 18-ին նախարարութեան հակահետախուզութեան վարչութեան աշխտակիցները յայտանաբերել եւ ոչնչացրել են լրտեսական մի ցանացի, որը կապւած էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզութեան վարչութեան (ԿՀՎ-CIA) հետ»,- յայտարարել է պաշտօնեան:

Ըստ նրա, յայտնաբերւած լրտեսներն աշխատում էին երկրի համար ռազմավարական նշանակութիւն ունեցող՝ տնտեսական, միջուկային, ռազմական, ենթակառուցւածքային եւ կիբեռ կենտրոններում, եւ այդ կենտրոնների հետ որպէս կապալառու կամ խորհրդատու համագործակցող մասնաւոր սեկտորում:

«Յայտնաբերւած լրտեսների թիւը 17-ն է: Նրանք միմեանց հետ կապւած չեն եղել, աշխատել են որպէս առանձին գործակալներ, եւ անմիջական կապի մէջ են եղել ԿՀՎ սպաների հետ»,- տեղեկացրել է Անվտանգութեան նախարարութեան բարձրաստիճան պաշտօնեան՝ յաւելելով, որ դատարանն արդէն վճիռ է կայացրել ձերբակալւած բոլոր անձանց գործով, եւ նրանցից մի քանիսը շուտով մահապատժի կը ենթարկւեն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։