Հա

Քաղաքական

07/08/2019 - 15:00

«Չբաւարարւէք ներկայ ձեռքբերումներով, նւաճէք գիտութեան բարձրունքները». Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ էլիտ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր ընդունել է միջազգային գիտական օլիմպիադաներում մեդալ նւաճած երիտասարդներին, ինչպէս նաեւ՝ վոլէյբոլի աշխարհի երիտասարդական առաջնութեան չեմպիոնի կոչումը նւաճած, Իրանի երիտասարդական հաւաքականի անդամներին:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր ընդունել է միջազգային գիտական օլիմպիադաներում մեդալ նւաճած երիտասարդներին, ինչպէս նաեւ՝ վոլէյբոլի աշխարհի երիտասարդական առաջնութեան չեմպիոնի կոչումը նւաճած, Իրանի երիտասարդական հաւաքականի անդամներին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իր ելոյթում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը բարձր գնահատելով երիտասարդների յաջողութիւնը, նրանց խորհուրդ է տւել իրենց համար նպատակ սահմանեն գիտութեան եւ տեխնիկայի բարձրունքների նւաճումը:

Էլիտ երիտասարդների եւ մարզիկների հետ հանդիպումը չափազանց հաճելի համարելով, այաթ. Խամենէին նշել է, որ հանդիպման սկզբում երիտասարդների վեր հանած խնդիրները եւ արտայայտած մտքերը վկայում են նրանց զգօնութեան եւ իմացութեան մասին, ինչն էլ ոգեւորիչ եւ յուսադրող է:

«Մենք հպարտ ենք ձեր յաջողութիւններով: Ձեր յաջողութիւնը ողջ ժողովրդի յաջողութիւնն է»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ յաւելելով. «Էլիտարիզմի ուղին, յարատեւ աշխատանքի եւ յառաջադիմութեան ուղին է: Հետեւաբար մեդալի նւաճումը չպէտք է դիտւի որպէս այս ուղու աւարտը, եւ էլիտար կարողութիւնների եւ տաղանդի վերջնագիծը»:

Այաթ. Խամենէին երիտասարդներին յորդորել է զարգացնել յեղափոխական եւ իսլամական մտածողութիւնը, քանի որ առանց դրա, առաջադիմութիւնը չի կարող ծառայել երկրին:

Անդրադառնալով վոլէյբոլի աշխարհի երիտասարդական առաջնութեան չեմպիոնի կոչումը նւաճած մարզիկներին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է, որ նրանց յաջողութիւնը ժողովուրդի ուրախութեան պատճառն է դարձել, ինչն էլ գոհունակութեան եւ ուրախութեան է պատճառել իրեն:

Այաթ. Խամենէին յատկապէս կարեւորել է այն հանգամանքը, որ վոլէյբոլիստներն այդ յաջողութեանը հասել են իրանցի մարզչի գլխաւորութեամբ՝ նշելով, որ ինքը մշտապէս խորհուրդ է տւել սպորտի ասպարէզում օգտւել իրանցի մասնագէտների կարողութիւններից:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը հանդիպմանը ներկայ երիտասարդներին խորհուրդ է տւել երբեւէ չընկրկել դժւարութիւնների դէմ եւ չյուսահատւել, քանի որ յուսահատութիւնը հակացուցւած է յաջողութեանը եւ առաջընթացին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։