Հա

Քաղաքական

10/08/2019 - 13:20

«Դարի գործարքը Դիմադրութեան ճակատի հաւատքի եւ գործադրած ջանքերի շնորհիւ ձախողման է դատապարտւած». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Մուսուլմանական աշխարհի մեծ ուխտագնացութեան՝ Հաջի առիթով, Իսլ. յեղափոխութեան առաջանորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին ուխտագնացութեան մասնակիցներին ուղղւած ուղերձով է հանդէս եկել:

«alikonline.ir» - Մուսուլմանական աշխարհի մեծ ուխտագնացութեան՝ Հաջի առիթով, Իսլ. յեղափոխութեան առաջանորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին ուխտագնացութեան մասնակիցներին ուղղւած ուղերձով է հանդէս եկել. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իր ուղերձում անդրադառնալով Մերձաւոր Արեւելքում եւ Հիւսիսային Աֆրիկայում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների սադրանքներին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն ընդգծել է Պաղեստինի հարցի կարեւորութիւնը՝ նշելով, որ այն համարւում է իսլամական աշխարհի օրակարգային թիւ մէկ հարցը:

«Դարի գործարք կոչւած հնարքը, որը սադրում են ԱՄՆ-ն եւ նրա դաւաճան ուղեկիցները (խօսքը Մերձաւոր Արեւելքի մի շարք արաբական երկրների մասին է-ԽՄԲ.), յանցագործութիւն է մարդկային հասարակութեան նկատմամբ: Բոլորին կոչ եմ անում ակտիօրէն ներգրաււել այս սադրանքի ձախողման գործում: Աստծոյ օգնութեամբ, այս եւ մեծապետական ճակատի մնացած բոլոր սադրանքները Դիմադրութեան ճակատի հաւատքի եւ գործադրած ջանքերի շնորհիւ ձախողման են դատապարտւած»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։