Հա

Քաղաքական

13/08/2019 - 08:40

«ԱՄՆ-ը Պարսից ծոցի տարածաշրջանը պայթուցիկ արկղի է վերածել». Զարիֆը՝ Al Jazeera-ի հետ զրոյցում

Պարսից ծոցի տարածաշրջանը կարող է ցանկացած պահի պայթել ԱՄՆ-ի կողմից մատակարարւած մեծ քանակութեամբ զէնքի պատճառով: Այս մասին Al Jazeera հեռուստաընկերութեան հետ զրոյցում յայտնել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Պարսից ծոցի տարածաշրջանը կարող է ցանկացած պահի պայթել ԱՄՆ-ի կողմից մատակարարւած մեծ քանակութեամբ զէնքի պատճառով: Այս մասին Al Jazeera հեռուստաընկերութեան հետ զրոյցում յայտնել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«ԱՄՆ-ը տարածաշրջանը հեղեղել է զէնքով, այն վերածելով պայթուցիկ արկղի, որը ցանկացած պահի կարող է պայթել»,- նշել է Զարիֆը՝ յիշեցնելով, որ անցեալ տարւայ ընթացքում միայն, ԱՄՆ-ը 50 մլրդ. դոլարի սպառազինութիւն է վաճառել տարածաշրջանի երկրներին:

«Եթէ դուք ցանկանում էք խօսել տարածաշրջանը սպառնացող վտանգների մասին, նախ պէտք է խօսէք ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների սպառնալիքների մասին, որոնք տարածաշրջանը հեղեղել են զէնքով»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը՝ յաւելելով, որ տարածաշրջանում կան երկրներ, որոնց բնակչութիւնն Իրանի բնակչութեան 1/3-րդն է, սակայն մինչ օրս 87 մլրդ. դոլարի սպառազինութիւն են գնել:

Յիշեցնենք, որ Քաթար կատարած պաշտօնական այցի շրջանակներում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է Քաթարի իր պաշտօնակից Մոհամմեդ բին Աբդեռահման ալ Թանիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պարսից ծոցի իրադրութիւնը: Նրանք անդրադարձել են նաեւ երկկողմ յարաբերութիւններին վերաբերող թեմաներին: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները յատուկ կարեւորել են տարածաշրջանում իրադրութեան զարգացման շուրջ Թեհրանի եւ Դոհայի միջեւ մշտական խորհրդակցութիւններ անցկացնելու անհրաժեշտութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։