Հա

Քաղաքական

13/08/2019 - 14:45

Հանրապետութեան նախագահը հեռախօսազրոյց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ օգոստոսի 13-ին հեռախօսազրոյց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ օգոստոսի 13-ին հեռախօսազրոյց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հեռախօսազրոյցի ընթացքում, նախագահն իր գոհունակութիւնն է յայտնել երկկողմ յարաբերութիւնների մակարդակի կապակցութեամբ, եւ շեշտել է երկու երկրների պաշտօնատարների ջանքերի անհրաժեշտութիւնը՝ Թեհրան-Բաքու համապարփակ յարաբերութիւնների եւ համագործակցութեան զարգացման համար: Իլհամ Ալիեւն էլ իր հերթին նշել է, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւններն ու համագործակցութիւնն ընդլայնւում եւ զարգանում են, եւ դա կողմերի պաշտօնատարների ջանքերի, ջանասիրութեան ու շարունակական եւ անկեղծ յարաբերութիւնների արդիւնքն է:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։