Հա

Քաղաքական

14/08/2019 - 08:40

«Ողջ հզօրութեամն ընդդիմացէք Սաուդական Արաբիայի եւ Էմիրութիւնների՝ Եմէնը պառակտելու դաւադրութեանը». Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ «Անսարալլահ»-ի պատւիրակութեան հետ հանդիպման ժամանակ

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ օգոստոսի 13-ին ընդունել է Եմէնի «Անսարալլահ» շարժման պատւիրակութեանը:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ օգոստոսի 13-ին ընդունել է Եմէնի «Անսարալլահ» շարժման պատւիրակութեանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ժամանակ, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշելով, որ Սաուդական Արաբիայի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների դաւադրութիւնները միանշանակ ձախողւելու են, կարեւորել է Եմէնի պառակտմանն ուղղւած նրանց սադրանքների չէզոքացումը:

«Նրանք փորձում են պառակտել Եմէնը: Ողջ հզօրութեամբ անհարաժեշտ է ընդդիմանալ այդ դաւադրութեանը, եւ պահպանել Եմէնի տարածքային ամբողջականութիւնն ու միասնականութիւնը»,- ասել է այաթ. Խամենէին:

Նշենք, որ հանդիպման ընթացքում «Անսարալլահ» շարժման պատւիրակութեան անդամներն Իսլ. յեղափոխութեան առաջնորդին են փոխանցել շարժման առաջնորդ Սէյէդ Աբդուլմալեք Բադրօլդինին նամակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։