Հա

Քաղաքական

14/08/2019 - 11:00

«Եթէ սիոնիստական ռեժիմը միանայ ԱՄՆ կոալիցիային, ապա կը պայթի Պարսից ծոցի վառոդի տակառը». Ժորժիկ Աբրահամեան

Սիոնիստական ռեժիմի ներգրաւումը Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական կոալիցիայում, որեւէ արդիւնք չի ունենայ այդ կոալիցիայի համար, բացի նրանից, որ կտրուկ կը բարձրացնի Պարսից ծոցում ռազմական հակամարտութեան հնարաւորութիւնը:

«alikonline.ir» - Սիոնիստական ռեժիմի ներգրաւումը Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական կոալիցիայում, որեւէ արդիւնք չի ունենայ այդ կոալիցիայի համար, բացի նրանից, որ կտրուկ կը բարձրացնի Պարսից ծոցում ռազմական հակամարտութեան հնարաւորութիւնը: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում ասել է Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը:

«Այս կապակցութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան արձագանքը համաչափ էր: Իրանը յայտարարեց, որ սիոնիստական ռեժիմը ներգրաւումը կոալիցիայում կապակայունացնի տարածաշրջանը, քանի որ Իրանը ոչ մի դէպքում չի հանդուրժի այդ ռեժիմի անտեղի ներկայութիւնը տարածաշրջանում»,- ասել է պատգամաւորը՝ յաւելելով, որ Իրանի դէմ ուղղւած այս կոալիցիան ի սկզբանէ ձախողման է դատապարտւած:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։