Հա

Քաղաքական

14/08/2019 - 13:10

«Իրանի յանձնառութիւնների կրճատման նոր փուլը կը մեկնարկի երկրորդ 60-օրեայ ժամկէտի աւարտին»․ Հանրապետութեան նախագահ

Եթէ ընթացող բանակցութիւններում ցանկացած արդիւնքը չգրանցւի, ապա Իրանի՝ Միջուկային գործարքով ստանձնած յանձնառութիւնների կրճատման երրորդ փուլը կը մեկնարկի երկրորդ 60-օրեայ ժամկէտի աւարտից անմիջապէս յետոյ: Այս մասին կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Եթէ ընթացող բանակցութիւններում ցանկացած արդիւնքը չգրանցւի, ապա Իրանի՝ Միջուկային գործարքով ստանձնած յանձնառութիւնների կրճատման երրորդ փուլը կը մեկնարկի երկրորդ 60-օրեայ ժամկէտի աւարտից անմիջապէս յետոյ: Այս մասին կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Եթէ երկրորդ 60-օրեայ ժամկէտի աւարտին արդիւնքի չհասնենք, ապա անկասկած կը մեկնարկենք յանձնառութիւնների կրճատման երրորդ փուլը, որից յետոյ ցանկալի եւ տրամաբանական արդիւնքի հասնելու նպատակով կրկին 60-օրեայ ժամկէտ կը սահմանենք»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Անդրադառնալով Պարսից ծոցում ռազմական կոալիցիա ձեւաւորելու մասին խօսակցութիւններին, նախագահն ասել է, որ դրանք ձեւական եւ ոչ գործնական բնոյթի են. «Անկասկած ինչքանով էլ, որ դա իրականանայ, միանշանակօրէն չի նպաստելու տարածաշրջանի անվտանգութեանը»,- յստակեցրել է նա՝ յաւելելով, որ ինչպէս անցեալում, այժմ եւս Իրանը պատրաստ է տարածաշրջանի երկրների հետ համագործակցաբար ապահովել տարածաշրջանի անվտանգութիւնն՝ ընդգծելով, որ դրա համար արտատարածաշրջանային ուժերի ներկայութեան եւ միջամտութեան կարիքը չի զգացւում:

Հանրապետութեան նախագահը չի շրջանցել նաեւ Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական կոալիցիային Իսրայէլի հաւանական մասնակցութեան թեման. «Իսրայէլը եթէ ունակ է, ապա թող այնտեղ, որտեղ որ գտնւում է ապահովի իր անվտանգութիւնը: Թէեւ, նրանք որտեղ էլ, որ ներակայ լինեն անկայունութիւնից, սպանդից ու ահաբեկչութիւնից բացի որեւէ այլ բան չեն կարող ապահովել: Այս տարածաշրջանում պատերազմների, սպանդի եւ ահաբեկչութեան հիմնական աղբիւրը սիոնիստներն ու Իսրայէլի վարչակազմն է»,- ասել է նա:  

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։