Հա

Քաղաքական

14/08/2019 - 13:30

«Նախագաը կը մասնակցի ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային». Վաէզի

Կառավարութեան այսօրւայ նիստի աւարտից յետոյ, նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին պատասխանել է լրագրողների հարցերին:

«alikonline.ir» - Կառավարութեան այսօրւայ նիստի աւարտից յետոյ, նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին պատասխանել է լրագրողների հարցերին. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է նաեւ այն հարցին, թէ Ռոհանին մասնակցելո՞ւ է ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային, եւ արդեօ՞ք ԱՄՆ սահմանած պատժամիջոցների աշխարհագրական սահմանափակումները վերաբերում են նաեւ նրան:

«Եթէ խնդիրներ չլինեն, նախագահը կը մասնակցի ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային: Սահմանափակումների մասին այս պահին, ոչինչ ասել չեմ կարող: Իսկ ինչ վերաբերում է պարոն Զարիֆին, ապա յուսով եմ, որ նա կը կարողանայ մասնակցել Գլխաւոր ասամբլեային: Կարծում եմ, թէ դա ՄԱԿ-ի անդամ երկրների բացարձակ իրաւունքներից է, որ յատկապէս արտաքին գործերի նախարարը կարողանայ մասնակցի նման կարեւոր նիստին»,- ասել է Վաէզին:

Նա նշել է, որ այս կապակցութեամբ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը բողոքի նամակ է յղել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին, եւ նրանից պահանջել է հետեւի խնդրին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։