Հա

Քաղաքական

15/08/2019 - 09:00

«Զաւթիչները փորձում են պառակտել Եմէնը»․ ԱԳՆ խօսնակ

Իրանը մշտապէս աջակցում է միասնական Եմէնին: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին, մեկնաբանելով Եմէնի վերջին իրադարձութիւնները:

«alikonline.ir»- Իրանը մշտապէս աջակցում է միասնական Եմէնին: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին, մեկնաբանելով Եմէնի վերջին իրադարձութիւնները. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Սաուդցի եւ էմիրատցի զաւթիչները եւ նրանց վարձկանները, որոնք չեն կարողացել ջախջախել եմէնցիների կամքի ուժը, չնայած տարբեր տեսակի զէնքի օգտագործմանը, զանգւածային սպանութիւններին, վերջին 5 տարիների ընթացքում երկրում լայնամասշտաբ աւերումներին, այժմ փորձում են պառակտել Եմէնը»,- ասել է ԱԳՆ մամուլի խօսնակը՝ յաւելելով. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մշտապէս աջակցում է միասնական Եմէնին, եւ նրա ամբողջականութեան պաշտպանութիւնը համարում է բոլոր եմէնցիների ընդհանուր պատասխանատւութիւնը»:

Ըստ նրա՝  Սաուդական Արաբիայի եւ ԱՄԷ-ի կոալիցիայի կողմից Եմէնի դէմ ագրեսիայի դադարեցումը Եմէնի տարբեր կուսակցութիւններին եւ խմբաւորումներին թոյլ կը տայ բանակցութիւններում արդիւնքի հասնել, յաղթահարել խնդիրներն ու համաձայնական կառավարութիւն ձեւաւորել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։