Հա

Քաղաքական

17/08/2019 - 08:50

«Իրանը որեւէ պարտաւորութիւն չի ստանձնել իր Grace 1 լցանաւն ազատ արձագման համար». ԱԳՆ խօսնակ

Իրանը որեւէ պարտաւորութիւն չի ստանձնել Ջիբրալթարում ձերբակալւած Grace 1 նաւթային լցանաւն ազատ արձակելու համար։

«alikonline.ir» - Իրանը որեւէ պարտաւորութիւն չի ստանձնել Ջիբրալթարում ձերբակալւած Grace 1 նաւթային լցանաւն ազատ արձակելու համար։ Այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին. հաղորդում է ԻՌՆԱ-ն։

«Իրանը որեւէ պարտաւորութիւն չի ստանձնել այն մասին, որ նաւը չուղեւորւի դէպի Սիրիա, քանի որ լցանաւի ձերբակալումից մի քանի ժամ անց մենք յայտարարել էինք, որ Սիրիան դրա նշանակէտը չէ, եւ մենք հաստատել ենք, որ դա ոչ մէկի չի վերաբերում, եթէ անգամ դրա վերջնակէտը լինէր Սիրիան»,- յայտարարել է ԱԳՆ մամուլի խօսնակը՝ յաւելելով, որ Թեհրանը սատարում է Սիրիային բոլոր ոլորտներում, այդ թւում՝ էներգետիկ:

Նշենք, որ նաւի արձակումից յետոյ, Ջիբրալթարի գլխաւոր նախարար Ֆաբինա Պիկարդոն յայտարարել էր, որ լցանաւը ձերբակալելու մասին հրամանը չեղարկւել է, այն բանից յետոյ, երբ Թեհրանը գրաւոր հաւաստել է, որ նաւը չի ուղեւորւի դէպի Սիրիա՝ խախտելով ԵՄ պատժամիջոցները։

Յիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Ջիբրալթարի իշխանութիւններն ազատ արձակեցին յուլիսի 4-ին Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի կողմից ձերբակալւած իրանական Grace 1 նաւթային լցանաւը, քանի որ կասկածել էին, որ դրանով նաւթ է մատակարարւում Սիրիային՝ խախտելով ԵՄ պատժամիջոցները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։