Հա

Քաղաքական

17/08/2019 - 11:10

Լարիջանի. «ԱՄՆ-ը խրոնիկ պատրանքների արդիւնքում յիմար հակասութեան են մատնւել»

Եթէ ձեզ թւում է, թէ ձեր գործողութիւնները ուժի ցուցադրում է, ապա իմացէք, որ ողջ Իրանի ժողովուրդը կանգնած է ձեր դէմ: Պատժամիջոցներ սահմանէք բոլորի դէմ ու կը տեսնէք, թէ ոչինչ չի պատահի:

«alikonline.ir» - Եթէ ձեզ թւում է, թէ ձեր գործողութիւնները ուժի ցուցադրում է, ապա իմացէք, որ ողջ Իրանի ժողովուրդը կանգնած է ձեր դէմ: Պատժամիջոցներ սահմանէք բոլորի դէմ ու կը տեսնէք, թէ ոչինչ չի պատահի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 17-ին, Իսլ. խորհրդարանի հերթական նիստի ժամանակ յայտարարել է խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Ըստ խորհրդարանի նախագահի՝ ամերիկացի ժողովուրդն այսօր իր «դոնկիխոտեան» ղեկավարութեան ծուղակն է ընկել. «ԱՄՆ ներկայիս ղեկավարները ելնելով իրենց պատրանքներից ու ցնորքներից, փորձում են միջազգային արենան դասաւորել այնպէս, որ բաւարարի իրենց: Խրոնիկ պատրանքների պատճառով, նրանք յիմար հակասութեան են մատնւել: Մի կողմից յայտարարում են, որ մենք պատրաստ ենք բանակցութիւնների համար, իսկ միւս կողմից պատժամիջոցներ են սահմանում մեր արտգործնախարարի նկատմամաբ»,- ասել է դոկտ. Լարիջանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։