Հա

Քաղաքական

17/08/2019 - 13:10

«Հորմոզի նեղուցում աւելացել է Պահակազօրի հեղինակութիւնը»․ Պահակազօրի հրամանատարի տեղակալ

Թշնամիներին խորհուրդ կը տայինք չմտածել անգամ Իրանի դէմ ագրեսիայի մասին, քանի որ խիստ զղջալու են դրա համար:

«alikonline.ir» - Թշնամիներին խորհուրդ կը տայինք չմտածել անգամ Իրանի դէմ ագրեսիայի մասին, քանի որ խիստ զղջալու են դրա համար: Այս մասին ըստ Sepahnews-ի՝ յայտարարել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ալի Ֆադաւին:

«Վերջին իրադարձութիւնների արդիւնքում, Հորմոզի նեղուցում աւելացել է Պահակզօրի հեղինակութիւնը, որի մասին խոստովանում է նաեւ ողջ աշխարհը»,- ասել է բարձրաստիճան զինւորականը՝ յաւելելով. « Թշնամիներին խորհուրդ կը տայինք չմտածել անգամ Իրանի դէմ ագրեսիայի մասին, քանի որ խիստ զղջալու են դրա համար: Արդէն 40 տարի է, ինչ նրանք փորձում են Իրանի Իսլամական Հանրապետութեանը եւ պէտք է, որ անհրաժեշտ հետեւութիւններն արած լինեն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։