Հա

Քաղաքական

18/08/2019 - 08:30

Եմէնի հարցով, ԱԳՆ-ում տեղի է ունեցել Իրանի, «Անսարալլահ»-ի եւ եւրոպական չորս երկրների դեսպանների եռակողմ հանդիպումը

Եմէնի ճգնաժամաի քաղաքական կարգաւորման նպատակով, Իրանի Իսլամական Հանրապետութեան նախաձեռնած խորհրդակցութիւնների շրջանակում, երէկ՝ օգոստոսի 17-ին ԱԳ նախարարութիւնում տեղի է ունեցել խորհրդակցական հանդիպում-քննարկում:

«alikonline.ir» - Եմէնի ճգնաժամաի քաղաքական կարգաւորման նպատակով, Իրանի Իսլամական Հանրապետութեան նախաձեռնած խորհրդակցութիւնների շրջանակում, երէկ՝ օգոստոսի 17-ին ԱԳ նախարարութիւնում տեղի է ունեցել խորհրդակցական հանդիպում-քննարկում, որին մասնակցել են իրանական պատւիրակութիւնը, քաղաքական հարցերով ԱԳ նախարարի յատուկ օգնական Ալի Ասղար Խաջիի ղեկավարութեամբ, եմէնական «Անսարալլահ» խմբաւորման պատւիրակութիւնը, խմբաւորման խօսնակ Մոհամմեդ Ադբդալսալամի գլխաւորութեամբ, եւ Իրանում եւրոպական չորս երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի դեսպանները:

ԻՌՆԱ-ի փոխանցմամաբ՝ հանդիպման ընթացքում, մասնակիցները ներկայացրել են ճգնաժամի վերաբերեալ իրենց կառավարութիւնների տեսակէտներն ու դիրքորոշումները:

Հանդիպման աւարտին մասնակից պատւիրակութիւնները, կարեւորելով հակամարտութեան անյապաղ դադարեցման անհրաժեշտութիւնը, շեշտել են, որ Եմէնի ճգնաժամի վերջնական կարգաւորման միակ ելքը քաղաքական լուծումն է: Նրանք մտահոգութիւն են արտայայտել Եմէնում հումանիտար իրավիճակի վերաբերեալ, եւ կոչ են արել անյապաղ մարդասիրական օգնութիւն ցուցաբերել Եմէնին:

Պատւիրակութիւնները շեշտել են նաեւ Ստոկհոլմի համաձայնագրերի լիարժէք կատարման անհրաժեշտութիւնը, նշելով, որ կողմերը պէտք է կատարեն իրենց ստանձնած պարտաւորութիւնները՝ որպէս Եմէնի ճգնաժամի վերջնական քաղաքական կարգաւորման նախապայման:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։