Հա

Քաղաքական

18/08/2019 - 14:40

Զարիֆը հանդիպել է Քուվէյթի թագաժառանգի եւ ԱԳ նախարարի հետ

Քուվէյթ այցելած ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է Քուվէյթի թագաժառանագ Նաւաֆ ալ Ահմադ ալ Ջաբեր ալ Սաբահի եւ ԱԳ նախարար Շէյխ Սաբահ ալ Խալեդ ալ Ահմադ ալ Սաբահի հետ:

«alikonline.ir» - Քուվէյթ այցելած ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է Քուվէյթի թագաժառանագ Նաւաֆ ալ Ահմադ ալ Ջաբեր ալ Սաբահի եւ ԱԳ նախարար Շէյխ Սաբահ ալ Խալեդ ալ Ահմադ ալ Սաբահի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Քուվէյթի թագաժառանգի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ յարաբերութիւններին եւ տարածաշրջանային զարգացումներին:

Զարիֆն Իրան-Քովէյթ յարաբերութիւններն անւանել է բարեկամական եւ եղբայրական, ու կոչ է արել խորացնել եւ ընդլայնել երկու երկրների միջեւ յարաբերութիւնները:

Կարեւորելով տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցութիւնը, Իրանի ԱԳՆ ղեկավարն ասել է. «Մենք մնալու ենք այս տարածաշրջանում, իսկ օտարները հեռանալու են»:

Քուվէյթի թագաժառանգն էլ կարեւորելով երկկողմ յարաբերութիւնների խորացումը եւ ընդլայնումն ասել է. «Մենք միշտ պատրաստ ենք համագործակցութեան եւ երկխօսութեան համար, եւ համարում ենք, որ դա բխում է տարածաշրջանի եւ նրա անվտանգութեան եւ կայունութեան շահերից»: Քուվէյթի ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում, քննարկւել են երկկողմ յարաբերութիւնների տարբեր ասպեկտները, տարածաշրջանային հարցեր, ներառեալ՝ Սիրիան եւ Եմէնը, Պարսից ծոցի տարածաշրջանի ներկայիս պայմանները, միջազգային գլոբալ խնդիրները եւ համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։