Հա

Քաղաքական

19/08/2019 - 14:00

«Զարիֆի նկատմամբ պատժամիջոցներն անհեթեթ են». ԱԳՆ խօսնակ

Զարիֆի նկատմամբ պատժամիջոցներն անհեթեթ են եւ հակսում են միջազգային պրակտիկային ու նորմերին: Այս մասին շաբաթական մամուլի ասուլիսի ընթացքում յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«alikonline.ir» - Զարիֆի նկատմամբ պատժամիջոցներն անհեթեթ են եւ հակսում են միջազգային պրակտիկային ու նորմերին: Այս մասին շաբաթական մամուլի ասուլիսի ընթացքում յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

Բարձր գնահատելով ժողովրդի կողմից Զարիֆին ցուցաբերւած աջակցութիւնը, ԱԳՆ մամուլի խօսնակն ասել է. «Այս պատժամիջոցների կիրառումն անհեթեթութիւն է, որը հակասում է միջազգային պրակտիկային եւ նորմերին»:

Անդրադառնալով Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան արտասահմանեան ուղեւորութիւններին, Մուսաւին նշել է, որ ԱԳ նախարարը տարբեր ուղեւորութիւններ է ունեցել եւ կունենայ նաեւ ապագայում:

«Նախկինում նա Քաթար էր այցելել: Երէկ Քուվէյթում էր, իսկ այսօր Ֆինալնդիայում է եւ կայցելի սկանդինաւեան միւս երկրներ եւս: Առաջիկայ շաբաթւայ ընթացքում նախատեսւած են ասիական ուղեւորութիւններ, իսկ ծրագրում կայ նաեւ Կենտորնական Ասիա, Կովկաս եւ Աֆրիկա ուղեւորութիւններ»,- ասել է նա՝ յաւելելով, որ Հանրապետութեան նախագահի մակարդակով եւս ուղեւորութիւններ են նախատեսւած, որոնց մասին տեղեկատւութիւնը կը կատարւի ապագայում:

ԱԳՆ մամուլի խօսնակն անդրադարձել է նաեւ Իրանի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման երրորդ փուլին. «Այս պահի դրութեամբ, եւրոպական կողմի հետ բանակցութիւններում դեռեւս որեւէ առաջընթաց չի գրանցւել: Իհարկէ այս կապակցութեամբ դիւանագիտական ջանքերը շարունակւում են, մենք սպասում ենք դրանց արդիւնքներին, որից յետոյ որոշում կը կայացնենք: Իսկ ինչ վերաբերում է պարտաւորութիւնների կրճատման մեր երրորդ քայլին, ապա պէտք է նշեմ, որ դա մշակւում է»,- ասել է նա:

Մուսաւին հերքել է Աֆղանստանի թեմայով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հաղորդագրութիւնների փոխանակման մասին Reuters գործակալութեան տարածած լուրը, նշելով, որ Աֆղանստանի թեմայով բանակցութիւնների առանցքն այդ երկրի կառավարութիւնն է, եւ Իրանը մտադիր չէ այդ մասին բանակցել ԱՄՆ-ի հետ:

Անդրադառնալով Եմէնի ճգնաժամի վերաբերեալ եռակողմ ձեւաչափով Թեհրանում կայացած խորհրդակցութեանը, ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչն ասել է, որ քննարկումները կառուցողական, անկեղծ եւ օգտակար էին, որոնց արդիւնքում, ճգնաժամի քաղաքական կարգաւորման համար կայացան մի շարք դրական պայմանաւորւածութիւններ:

Մուսաւին անդրադարձել է նաեւ Զարիֆի՝ Քուվէյթում ներկայացրած Տարածաշրջանային երկխօսութեան ֆորումը եւ չյարձակման մասին դաշնագրի առաջարկին՝ նշելով, որ այդ մասին ԱԳ նախարարը խօսել է նաեւ Քաթար, Օման եւ Իրաք կատարած այցելութիւնների ժամանակ:

«Առաջարկը կարող է իրականացւել այդ երկրների հետ՝ առանձին-առանձին, կամ էլ հաւաքաբար: Իրանը պատրաստ է վստահեցնել, որ չի ձգտում այդ երկրներում ապակայունացմանը»,- ասել է ԱԳՆ խօսնակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։