Հա

Քաղաքական

19/08/2019 - 15:20

«Երկրի հարաւում ոչնչացւել է թմրանիւթերի վաճառքով զբաղւող խոշորագոյն բանդան». Անվտանգութեան նախարարութիւն

Օպերատիւ տւեալների իւարցման արդիւնքում, Անվտանգութեան նախարարութեան աշխատակիցներին յաջողւել է Հորմոզգան նահանգում յայտնաբերել եւ ոչնչացնել թմրանիւթերի վաճառքով զբաղւող՝ խոշորագոյն բանդային, որն աշխատում էր ընտանեկան ձեւաչափով:

«alikonline.ir» - Օպերատիւ տւեալների իւարցման արդիւնքում, Անվտանգութեան նախարարութեան աշխատակիցներին յաջողւել է Հորմոզգան նահանգում յայտնաբերել եւ ոչնչացնել թմրանիւթերի վաճառքով զբաղւող՝ խոշորագոյն բանդային, որն աշխատում էր ընտանեկան ձեւաչափով. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

4 եղբայրներից կազմւած բանդան, ձկնորսական նաւերի եւ արագընթաց մոտորանաւակների միջոցով թմրանիւթերը վ երկրներից մէկից տեղափոխում էր Հորմոզգան նահանգ: Թմրանիւթերի մի մասը վաճառւում էր երկրի ներսում, իսկ միւս մասը մաքսանենգ ճանապարհներով արտահանւում էր երկրից:

Այս բանդայի տարեկան դրամաշրջանառութիւնը կազմել է 10 հազար մլրդ. ռիալ, իսկ ընթացիկ պահուստների մօտաւոր արժէքը՝ աւելի քան 3 հազար մլրդ. ռիալ:

Յանցագործ եղբայրները ձերբակալւած են:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։