Հա

Քաղաքական

21/08/2019 - 10:50

«Հորմոզի նեղուցում օտարերկրեայ ուժերի ներկայութիւնն ապակայունացնող է». ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

Ռազմավարական նշանակութիւն ունեցող Հորմոզի նեղուցում օտարերկրեայ ուժերի ներկայութիւնն ապակայունացնող եւ անընդունելի է: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում, Մերձաւոր Արեւելքի մարտահրաւէրների առանցքի շուրջ, միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան թեմայով հրաւիրւած նիստում յայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշատական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին:

«alikonline.ir» - Ռազմավարական նշանակութիւն ունեցող Հորմոզի նեղուցում օտարերկրեայ ուժերի ներկայութիւնն ապակայունացնող եւ անընդունելի է: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում, Մերձաւոր Արեւելքի մարտահրաւէրների առանցքի շուրջ, միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան թեմայով հրաւիրւած նիստում յայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշատական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Որեւէ պատճառով օտար ուժերի ներգրաւումն այս ռազմավարական ջրուղիում, ապակայունացնող, եւ, հետեւաբար, անընդունելի է: Տարածաշրջանում նաւագնացութեան անվտանգութեան համար արհեստական ​​կոալիցիաներ ստեղծելու ցանկացած փորձ ձախողւելու է: Մենք հաւատացած ենք, որ առափնեայ պետութիւններն են պատասխանատու Պարսից ծոցի անվտանգութեան համար: Սա է մեր նախաձեռնութեան հիմքը` ստեղծել տարածաշրջանային երկխօսութեան ֆորում` 598 բանաձեւի 8-րդ կէտին համապատասխան: Այս նպատակի իրականացման համար մենք կը շարունակենք խորհրդակցել տարածաշրջանի մեր եղբայրների հետ»,- ասել է Թախթ Ռաւանչին: Անդրադառնալով տարածաշրջանում անկայունութեան հիմնական պատճառներին, դիւանագէտը նշել է, որ դա մեծապէս պայմանաւորւած է ԱՄՆ-ի ռազմական ներկայութեամբ. «Մեր զգայուն տարածաշրջանում անկայունութեան եւ անապահովութեան հիմնական պատճառներից մէկն ԱՄՆ-ի ռազմական ակտիւ ներկայութիւնն է, Մերձաւոր Արեւելքում աւելի քան 70 հազար զօրքերի տեղակայման միջոցով, այդ թւում՝ Պարսից ծոցի բոլոր երկրներում, բացի Իրանից: Մերձաւոր Արեւելքում օտարերկրեայ ռազմական բազաների քանակը, 1990 թւականի 4-ից աւելացել է մինչեւ 41-ը՝ 2018 թւականին: Եւ դրանք, գրեթէ բոլորն ԱՄՆ-ին են պատկանում: Սա օտարերկրեայ ռազմական բազաների ամենաբարձր կենտրոնացումն է աշխարհում»,- ասել է նա՝ յաւելելով, որ ամերիկեան սպառազինութեան վաճառքը տարածաշրջանը վառոդի տակառի է վերածել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։