Հա

Քաղաքական

21/08/2019 - 15:30

«Միջուկային գործարքի վերաբերեալ չասւած որեւէ խօսք չկայ». Զարիֆը՝ SIPRI կենտրոնում

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այցելել է «Խաղաղութեան հետազօտութիւնների Ստոկհոլմի միջազգային կենտրոն» (SIPRI), ուր հանդէս է եկել ելոյթով:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այցելել է «Խաղաղութեան հետազօտութիւնների Ստոկհոլմի միջազգային կենտրոն» (SIPRI), ուր հանդէս է եկել ելոյթով. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով միջազգային իրաւունքի թեմային, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ասել է. «Ներկայ պայմաններում, մարդկութիւնը միջազգային իրաւունքի հիմնական խնդիրն է: Միջազգային իրաւունքը պէտք է լինի բոլորի համար, եւ մենք չպէտք է բացառութիւններ անենք»:

Զարիֆը խօսել է նաեւ մերօրեայ աշխարհում բազմակողմանիութեան անհրաժեշտութեան մասին. «Այսօր Աֆղանստանում եւ Սիրիայում անվտանգութեան զարգացումներն ազդում են Եւրոպայի եւ ամբողջ աշխարհի վրայ: Սա տարբեր ասպարէզներում անապահովութեան թեմայի կարեւորութեան մասին է վկայում, եւ փաստում է, որ բազմակողմանիութիւնը ոչ թէ ընտրութիւն, այլ՝ անհրաժեշտութիւն է»,- ասել է նա՝ յաւելելով, որ միջազգային անվտանգութեանը պէտք է հասնել բոլոր երկրների համատեղ ջանքերով:

Ըստ նրա՝ թւում է, թէ 2016 թւականի ընտրութիւններից յետոյ ԱՄՆ-ում յեղափոխութիւն է տեղի ունեցել, քանի որ նրանք իրենց պարտաւորւած չեն համարում միջազգային իրաւունքը յարգելու համար, եւ Բոլթոնի պէս անձնաւորութիւնը մարդու իրաւունքներն օգտագործում է որպէս գործիք՝ այլ երկրների վրայ ճնշում բանեցնելու համար, իսկ եթէ ձախողում է, ապա անտեսում է միջազգային իարաւունքը:

«Երբ որեւէ երկիր ցանկանում է սեփական անվտանգութիւնը կառուցել օտարների անվտնագութեան հաշւին, ապա նա բախւում է տհաճ անակնկալների: Դրա վառ օրինակն ԱՄՆ-ն է, որն ունենալով հսկայական ռազմական բիւջէ, չի կարողացել ապահովել իր քաղաքացիների անվտանգութիւնը»,- ասել է Զարիֆը:

Իրանի ԱԳՆ ղեկավարն անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրին, նշել է, որ Իրանն հաւատարիմ է մնացել գործարքով ստանձնած իր պարտաւորութիւններին. «Բայց թւում է, թէ միւս կողմը փորձում է ինչ-որ բաներ մեզ թելադրել, մինչդեռ համաձայնագրի տեքստում ամէն ինչ յստակօրէն ասւած է, եւ գործարքի վերաբերեալ չասւած որեւէ խօսք չկայ»,- ասել է նա՝ յաւելելով, որ Իրանի պահւածքը կանխատեսելի է, եւ անհրաժեշտ է դրան արձագանքել նոյնպիսի կանխատեսելի պահւածքով. «Մինչդեռ Թրամփի վարչակազմն այդ կերպ չի գործում: ԱՄՆ-ի անխոհեմ պահւածքն կանխատեսւած չէ, եւ նրանք գործում են գործարքի շրջանակից դուրս»,- յստակեցերլ է Զարիֆը:

 

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։