Հա

Քաղաքական

22/08/2019 - 08:50

«Միջուկային համաձայնագրի շրջանակում, պարտաւորութիւնները կրճատելու Իրանի որոշումը ճիշտ է». Հանրապետութեան նախագահ

Իսլ. յեղափոխութեան առաջնորդի հետ հանդիպման ժամանակ, ելոյթով հանդէս է եկել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ նշելով, որ Իրանը ճիշտ ուղի է ընտրել, կրճատելով Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնները

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդի հետ հանդիպման ժամանակ, ելոյթով հանդէս է եկել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ նշելով, որ Իրանը ճիշտ ուղի է ընտրել, կրճատելով Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնները. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Մենք ճիշտ ուղի ենք ընտրել՝ կրճատելով Միջուկային համաձայնագրով մեր ստանձնած յանձնառութինները, եւ յայտարարելով, որ մեր համբերութիւնը սահման ունի, եւ նրանց կողմից պարտաւորութիւնների չկատարման դէպքում մենք չեն կարող դրանք ստանձնել ամբողջապէս»,- ասել է նախագահը՝ նշելով, որ եթէ գործարքի մասնակից միւս երկրների հետ բանակցութիւններն արդիւնաւորւեն, այդ ժամանակ իրադրութիւնը կը փոխւի, իսկ հակառակ դէպքում Իարնը կը շարունակի կրճատել համաձայնագրի շրջանակում իր ստանձնած պարտաւորութիւնների կտարումը:

Նախագահն անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի՝ Իրանի նաւթի արտահանումը զրոյացնելու փորձերին՝ յստակեցնելով, որ այդ դէպքում միջազգային ծովային երթուղիներն անվտանգ չեն լինի:

«Համաշխարհային ուժերը գիտեն, որ նաւթային ամբողջական պատժամիջոցների եւ իրանական նաւթի արտահանումը զրոյական մակարդակի հասցնելու դէպքում միջազգային ծովային ուղիները չեն կարող ունենալ այն անվտանգութիւնը, ինչ նախկինում»,- յայտարարել է նա՝ յաւելելով. «Իրանի վրայ միակողմանի ճնշումը չի կարող տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգութիւն ապահովել»:

Դոկտ. Ռոհանին խօսել է նաեւ Իրանի նկատմամաբ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների մասին, եւ դրանք ահաբեկչութիւն է անւանել. «Այսօր ԱՄՆ-ը զբաղւում է իրանցի երեխաների, կանանց եւ տղամարդկանց դէմ տնտեսական ահաբեկչութեամբ»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։