Հա

Քաղաքական

22/08/2019 - 10:30

«Թոյլ չեմ տայ, որ մեզանից խլեն Կասպից ծովի մի կաթիլն անգամ». Զարիֆը՝ Նորւեգիայում բնակւող իրանցիների հետ հանդիպման ժամանակ

Քանի դեռ կենդանի եմ, թոյլ չեմ տայ, որ մեզանից խլեն Կասպից ծովի մէկ կաթիլն անգամ: Այս մասին երէկ՝ օգոստոսի 21-ին Նորւեգիայում բնակւող իրանցիների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Քանի դեռ կենդանի եմ, թոյլ չեմ տայ, որ մեզանից խլեն Կասպից ծովի մէկ կաթիլն անգամ: Այս մասին երէկ՝ օգոստոսի 21-ին Նորւեգիայում բնակւող իրանցիների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է Կասպից ծովի իրաւական կարագվիճակի մասին, իրականութեանը չհամապատասխանող լուրերին՝ նշելով, որ Իրանի արդի պատմութեան ընթացքում, միակ շրջանը, որի ընթացքում Իրանը տարածք չի կորցրել, եղել է Իսլամական Հանրապետութեան 40 տարիները, քանի որ իշխանութեան լեգիտիմութեան հիմքը եղել է ժողովուրդը, այլ, ոչ թէ արտասահմանեան ուժերը:

«Ուրախ եմ, որ մարդիկ այսքան զգայուն են Կասպից ծովի հարցում: Քանի դեռ կենդանի եմ եւ պատասխանատւութիւն ունեմ, թոյլ չեմ տայ, որ մեզանից խլեն Կասպից ծովի մի կաթիլն անգամ»,- ասել է նա՝ յաւելելով. «Ցաւում եմ, երբ ասում են, թէ Իրանը Պարսից ծոցը յանձնել է Չինաստանին: Մենք չպէտք է թոյլ տանք նման խօսքեր ասել»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։