Հա

Քաղաքական

24/08/2019 - 11:30

«Ոչ ոք աւելի հզօր չի դառնայ, թուլացնելով կառավարութեանը». Հանրապետութեան նախագահ

Ոչ ոք աւելի հզօր չի դառնայ թուլացնելով կառավարութեանը: Կառավարութեան թուլացումն ուրախացնելու է միայն թշնամիներին՝ դիւրացնելով նրանց գործողութիւնները: Այս մասին, յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, կառավարութեան՝ Էմամ Խոմէյնիի դամբարան կատարած այցի ժամանակ

«alikonline.ir» - Ոչ ոք աւելի հզօր չի դառնայ թուլացնելով կառավարութեանը: Կառավարութեան թուլացումն ուրախացնելու է միայն թշնամիներին՝ դիւրացնելով նրանց գործողութիւնները: Այս մասին, յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, կառավարութեան՝ Էմամ Խոմէյնիի դամբարան կատարած այցի ժամանակ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանրապետութեան նախագահն անդրադառնալով Էմամ Խոմէյնիի անցած ուղուն, նշել է, որ նրա ղեկավարած՝ Իսլամական շարժումը, Իսլամական յեղափոխութիւնը եւ Իսլամական Հանրապետութիւնն ընթանում էին նոյն ուղով. «Յեղափոխութեան այն դիսկուրսը, որն Էմամը ստեղծեց մեզ համար, համբերատարութեան եւ լայնախոհութեան դիսկուրս էր: Այն իր մէջ ընդգրկում էր բոլոր համոզմունքները, մտքերն ու մօտեցումները: Ոչ ոքու դէմ չկային փակ դռներ, եւ մենք նոյն լայնախոհութեամբ պէտք է շարունակենք այդ դիսկուրսը»,- ասել է նա:

Ըստ նրա՝ այդ դիսկուրսը կառուցւել էր Իսլամական յեղափոխութեան եւ Իսլամական համակարգի առանցքի շուրջ, իսկ սխալ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թէ Իսլամական յեղափոխութեան դիսկուրսը տարբերւում էր Իսլամական Հանրապետութեան դիսկուրսից:

Նշելով, որ կառավարութիւնն իր բոլոր ջանքերը պէտք է գործադրի յեղափոխութեան գաղափարներն իրականացնելու համար, դոկտ. Ռոհանին ասել է. «Ըստ հանգուցեալ Էմամի յստակ ցուցումի՝ յաջողակ է այն կառավարութիւնը, որը ծառայում է ժողովրդին: Այն կառավարութիւնն է կարող շարունակել իր ուղին, որը վայելում է ժողովրդի աջակցութիւնը: Էմամը բազմիցս շեշտել է, որ այդ երկուսը միմեանց կողքին են, եւ առանց մէկի միւսը չի յաջողի»:

«Յեղափոխութիւնն ու համակարգը ծառայում են ժողովդին, իսկ ժողովուրդն էլ պաշտպանում է համակարգին: Այս համակարգը կը շարունակի իր ուղին»,- յստակեցրել է նա:

Անդրադառնալով կառավարութեան հասցէին հնչող քննադատութիւններին, նախագահը նշել է, որ կառավարութիւնը մշտապէս ողջունում է կառուցողական քննադատութիւնը, որը տարբերւում է քինախնդիր ատելութիւնից: Ըստ նրա՝ այս դժւարին պայմաններում, առկայ խնդիրների կարգաւորման համար, անհրաժեշտ է աջակցել միմեանց, որպէսզի հնարաւոր լինի հասնել վերջնանպատակին:

«Հզօր կառավարութիւնն ուժեղ է ժողովրդի կողքին, հզօր ժողովուրդն ուժեղ է առաջնորդի կողքին, իսկ հզօր առաջնորդը՝ յեղափոխութեան կողքին»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով. «Ոչ ոք աւելի հզօր չի դառնայ թուլացնելով կառավարութեանը: Կառավարութեան թուլացումն ուրախացնելու է միայն թշնամիներին՝ դիւրացնելով նրանց գործողութիւնները»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։