Հա

Քաղաքական

24/08/2019 - 14:10

«Իրանը յաղթահարել է պատժամիջոցների դժւարութիւնները». Պահակազօրի հրամանատար

Իրանը յաղթահարել է պատժամիջոցների դժւարութիւնները, եւ այնպէս կանի, որ բոլոր թշնամիներն իր կարիքն ունենան: Այս մասին, այսօր՝ Մաշհադում կայացած, Ղոմի, Մաշհադի, Թեհրանի եւ Սպահանի կրօնական ուսումնական հաստատութիւնների բասիջի դասախօսների տարեկան հաւաքի ժամանակ յայտարարել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Հոսէյն Սալամին:

«alikonline.ir» - Իրանը յաղթահարել է պատժամիջոցների դժւարութիւնները, եւ այնպէս կանի, որ բոլոր թշնամիներն իր կարիքն ունենան: Այս մասին, այսօր՝ Մաշհադում կայացած, Ղոմի, Մաշհադի, Թեհրանի եւ Սպահանի կրօնական ուսումնական հաստատութիւնների բասիջի դասախօսների տարեկան հաւաքի ժամանակ յայտարարել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Հոսէյն Սալամին. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Իրանը յաղթահարել է պատժամիջոցների դժւարութիւնները եւ ունակ է ղեկավարել երկիրն իր բոլոր հարթութիւններում: Իրանն այնպէս կանի, որ բոլոր թշնամիներն իր կարիքն ունենան»,- ասել է նա՝ յաւելելով. «Թշնամու հետ յոյսեր կապելը մեղմ ասած, պարզամտութիւն է: Մենք վերջնական յաղթանակից հեռու չենք, եւ ժողովրդին խոստանում ենք, որ մօտ է յաղթանակի արշալոյսը»:

Ըստ նրա՝ Իրանն այլեւս բանակցութիւնների չի գնայ, քանի որ այսօր, առաւել քան երբեւէ հզօր է. «Դա գիտակցում են նաեւ մեր թշնամիներն, այնպէս որ մեր ժողովուրդն այլեւս չի արձագանքի թշնամու կոչերին»,- յստակեցրել է բարձրաստիճան զինւորականը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։