Հա

Քաղաքական

29/08/2019 - 10:25

«Իրանի ժողովուրդը չի ընկրկելու ճնշումների դէմ». Զարիֆ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսութեանը (CCTV) տւած հարցազրոյցում շեշտել է, որ իրանական ժողովուրդը ոչ միայն չի ահաբեկւելու եւ չի ընկրկելու ճնշումների դէմ, այլեւ իր ողջ ուժերով եւ հեզօրութեամբ առաջ է շարժւելու:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսութեանը (CCTV) տւած հարցազրոյցում շեշտել է, որ իրանական ժողովուրդը ոչ միայն չի ահաբեկւելու եւ չի ընկրկելու ճնշումների դէմ, այլեւ իր ողջ ուժերով եւ հեզօրութեամբ առաջ է շարժւելու:

Հարցազրոյցի ընթացքում խօսելով Միջուկային համապարփակ համաձայնագրի մասին, Զարիֆը յիշեցրել է, որ այն Իրանի եւ աշխարհի խոշոր տէրութիւնների միջեւ ստորագրւած համաձայնագիր էր, եւ որ Իրանը դուրս չի եկել համաձայանգրից, այլ՝ կրճատել է իր ստանձնած պարտաւորութիւնների մի մասը մէկ տարւայ ճնշումների եւ միւս կողմերի վարքագծի եւ գործողութիւնների պատճառով, մանաւանդ այն բանից յետոյ, երբ ԱՄՆ-ը դուրս եկաւ գործարքից:

Ի պատասխան ԱՄՆ-ի գործադրած տնտեսական պատժամիջոցների եւ ճնշումների մասին հարցին՝ նա ասել է. «Մենք շատ լաւատեսօրէն ենք տրամադրւած ապագայի նկատմամբ: Մենք կախւած չենք արտասահմանեան ուժերից, եւ իրանական ժողովուրդը ջանք չի խնայում առաջընթաց գրանցելու համար»:

Զարիֆն յաւելել է, որ վերջին մէկ տարւայ ընթացքում Իրանն աննախադէպ ճնշումների դէմ յանդիման է կանգնած եղել, որոնք, այնուամենայնիւ, յաղթահարելու է. «Իրանը սերտ յարաբերութիւններ ունի հարեւանների, այդ թւում՝ Ռուսաստանի հետ: Ի հեճուկս բոլոր ճնշումների, մենք ոչ միայն չենք ընկրկելու, այլ, ընդհակառակը, դառնալու ենք առաւել հզօր, քան նախկինում եւ առաջադիմելու ենք»,- ասել է նա:

Ի պատասխան Սիրիայի վերաբերեալ հարցին, Իրանի արտգործնախարարն ասել է. «Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան արդիւնաւէտ համագործակցել են ճգնաժամը կարգաւորելու, հակամարտութեանը վերջ տալու եւ ահաբեկչութիւնը ոչնչացնելու գործում, եւ դա անում են արդէն հինգ տարի: Այս լուծումը բաւականին յաջող է եղել»:

Հարցազրոյցի մէկ այլ հատւածում, Զարիֆն անդրադարձել է Մետաքսի ճանապարհի շրջանակում Իրանի եւ Չինաստանի համագործակցութեանը՝ նշելով. «Մետաքսի ճանապարհը կարող է շատ հնարաւորութիւններ ստեղծել երկրների համար՝ յանգեցնել տնտեսական աճի, աղքատութեան կրճատման, նոր ենթակառուցւածքների ստեղծման, անդրազգային յանցագործութեան կրճատման եւ առաջընթացի աղբիւր դառնալ»:

Նա ասել է, որ Իրանն իր տնտեսական տարանցիկ հնարաւորութիւններով կարող է կապող օղակ դառնալ Եւրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Աֆղանստանի միջեւ, վերածւելով Մետաքսի ճանապարհի զարգացման կարեւորագոյն խաչմերուկներից եւ առանցքային հանգոյցներից մէկի՝ նպաստելով «Մէկ գօտի, մէկ ուղի» նախագծի յաջողութեանը:

Պատասխանելով Հոնկոկնգի անկարգութիւնների մասին հարցին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ դա արտաքին ուժերի միջամտութեան արդիւնքն է. «Իրենց քաղաքական նպատակներն իրականացնելու համար, արեւմտեան որոշ երկրներ մշտապէս ձգտել են ազդել անկախ պետութիւնների վրայ: Նրանք Հոնկոնգում մարդու իրաւունքների հետ կապւած որեւէ խնդիր չունեն, դա ընդամենը պատրւակ է: Նրանք փորձում են միջամտել Չինաստանի ներքին գործերին, դա, իահրկէ, չի ստացւի: Նրանք չեն կարող պառակտել Չինաստանը»,- ասել է նա:

Զարիֆը շեշտել է, որ Հոնկոկնգում իրավիճակը վերահսկելու համար Չինաստանն այլ երկրների կարիքը չունի:

Հարցազրոյցի վերջում, շնորհաւորելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան հիմնադրման 70-ամեակի կապակցութեամբ, Զարիֆն ընդգծել է. «Չինացիներն իրենք են որոշում սեփական ճակատագիրը, եւ դա գնահատել է»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։