Հա

Քաղաքական

29/08/2019 - 12:40

««ժողովրդավարութիւնների պաշտպանութեան հիմնադրամ»-ը խրախուսում է տնտեսական ահաբեկչութիւնը». ԱԳՆ խօսնակ

Շուտով երկրի դատական ուժին կը ներկայացւի «Ժողովրդավարութիւնների պաշտպանութեան հիմնադրամ»-ի հետ համագործակցած անձնաւորութիւնների ցանկը: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«alikonline.ir» - Շուտով երկրի դատական ուժին կը ներկայացւի «Ժողովրդավարութիւնների պաշտպանութեան հիմնադրամ»-ի հետ համագործակցած անձնաւորութիւնների ցանկը: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Համաձայն օրէնքի տառին, Իրանը շուտով «Ժողովրդավարութիւնների պաշտպանութեան հիմնադրամ» կոչւող կազմակերպութեան հետ համագործակցած անձնաւորութիւնների ցուցակը կը ներկայացնի համապատասխան կառոյցներին, այդ թւում՝ դատական ուժին, Իրանի կողմից պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու համար:

Ըստ Մուսաւիի՝ Իրանն այդ կազմակերպութեանը, որն ի դէպ, նրա համոզմամբ, համարւում է հակաիրանական քաղաքականութիւնների գեներատոր, գիտա-հետազօտական (Think-tank) կենտրոն չի համարում, այլ համարում է Իրանի դէմ իրականացւող տնտեսական պատերազմի պլանաւորման համակարգ:

Մուսաւին աւելացրել է, որ Իրանի կողմից պատժամիջոցների ցուցակում ներառւածները տարբեր ազգերից են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։