Հա

Քաղաքական

31/08/2019 - 12:40

Վարդան Ոսկանեանն անդրադառնալով «Նահիդ»-ի շուրջ տարածւած լուրերին. «Մեր հարեւանը յաջող տեմպով զարգացնում է տիեզերական ծրագրերը»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է արեւմտեան լրատւամիջոցների տարածած իրանական հրթիռի պայթիւնի մասին ապատեղեկատւութիւններին:

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է արեւմտեան լրատւամիջոցների տարածած իրանական հրթիռի պայթիւնի մասին ապատեղեկատւութիւններին նշելով. «Իրանական աղբիւրները՝ ի դէմս երկրի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջաւադ Ազարի Ջահրոմիի, հերքում են արեւմտեան լրատւամիջոցների տարածած այն տեղեկութիւնն, ըստ որի՝ օգոստոսի 29-ին Սեմնան նահանգում գտնւող տիեզերակայանից տեղի է ունեցել հեռահաղորդակցութեան իրանական «Նահիդ 1» արբանեակը երկրագնդի ուղեծիր դուրս բերող «Սիմորղ» («Սինամ հաւք») հրթիռի արձակման իբր անյաջող փորձ եւ պայթիւն:

Ուշագրաւ է, որ մեր հարաւային հարեւանը, չնայած խստագոյն տնտեսական պատժամիջոցներին, բաւականին յաջող զարգացնում է սեփական լայնածաւալ տիեզերական ծրագիր, որի գիտական եւ տեխնոլոգիական ապահովումն ամբողջութեամբ տեղական է։ Այս առումով Մերձաւոր Արեւելքում Իրանն առաջատարների շարքում է, եթէ ոչ ամենաառաջատարը»։

Յիշեցնենք, որ այսօր առաւօտեան Իրանի Կապի եւ հեռահաղորդակցութեան նախարար Մոհամմադ Ջաւադ Ազարի  Ջահրոմին անդրադարձել է որոշ արեւմտեան լրատւամիջոցների կողմից տարածւած ապատեղեկատւութիւններին:

Այդ կապակցութեամբ, նախարար Ջահրոմին լրագրողներին հրաւիրել է Իրանի տիեզերական տեխնոլոգիաների կազմակերպութիւն եւ նրանց է ներկայացրել է արբանեակը նա նշել է որ. «Փաստօրէն որոշ լրատւամիջոցներ շատ են հետաքրքրւած մեր «Նահիդ»-ով եւ յայտարարել են թէ նրա երրորդ փորձարկումը ձախողւել է, սակայն այդ լուրերը չեն համապատասխանում իրականութեանը»,- նշել է նախարարը:

Նշենք, որ նոյն առիթով Ազարի Ջահրոմին իր թւիթերեան միկրբլոգում հրապարակել է «Նահիդ»-ի հետ արւած իր սելֆին եւ գրել. «Բարի լոյս Թրամփ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։