Հա

Քաղաքական

03/09/2019 - 08:50

Իրանի եւ Ֆրանսիայի միջեւ ինտենսիւ բանակցութիւններ են անցկացւել բարձրաստիճան փորձագէտների մակարդակով

Բարձրաստիճան փորձագէտների մակարդակով Իրանի եւ Ֆրանսիայի միջեւ ինտենսիւ բանակցութիւններ են տեղի ունեցել երէկ՝ սեպտեմբերի 2-ին (երկուշաբթի) Փարիզում՝ քաղաքական հարցեով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչիի ղեկավարութեամբ, որին մասնակցել են Կենտրոնական բանկի ղեկավարի եւ նաւթի նախարարի տեղակալները:

«alikonline.ir» - Բարձրաստիճան փորձագէտների մակարդակով Իրանի եւ Ֆրանսիայի միջեւ ինտենսիւ բանակցութիւններ են տեղի ունեցել երէկ՝ սեպտեմբերի 2-ին (երկուշաբթի) Փարիզում՝ քաղաքական հարցեով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչիի ղեկավարութեամբ, որին մասնակցել են Կենտրոնական բանկի ղեկավարի եւ նաւթի նախարարի տեղակալները. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն: 

Բանակցութիւնների ընթացքում, որոնք տեւել ե աւելի քան 10 ժամ, մանրամասն քննարկւել են Իրանի եւ Ֆրանսիայի նախագահների նախաձեռնած նախաձեռնութեան հետագայ զարգացման հնարաւոր սցենարները: Միջուկային համապարփակ համաձայնագրով Իրանի շահերի ապահովումը բանակցութիւնների առանցքն են կազմել: Որոշւեց, որ կողմերը կը շարունակեն ինտենսիւ աշխատանքն այս սցենարների վերաբերեալ, կաւելացնել իրենց խորհրդակցութիւններն այլ շահագրգիռ կողմերի հետ, եւ կը շարունակն երկխօսութիւնը միմեանց հետ տարբեր մակարդակներում:   

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։