Հա

Քաղաքական

03/09/2019 - 09:00

«Իրանի անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին կը նպաստի ոչ նաւթային արտահանման ծաւալների աճին». Արդաքանիան

Իրանի անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին կը նպաստի ոչ նաւթային արտահանման ծաւալների աճին: Այս մասին Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսեանի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է էներգետիկայի նախարար, Իրան-Ռուսաստան համատեղ յանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանը:

«alikonline.ir» - Իրանի անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին կը նպաստի ոչ նաւթային արտահանման ծաւալների աճին: Այս մասին Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսեանի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է էներգետիկայի նախարար, Իրան-Ռուսաստան համատեղ յանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանը. յայտնում է ԻՌՆԱ-ն:

Երէկ՝ սեպտեմբերի 2-ին Մոսկւայում կայացած հանդիպման ժամանակ, Տիգրան Սարգսեանը գոհունակութիւն յայտնելով՝ Եւրասիական տնտեսական միութեանը (ԵԱՏՄ) միանալու Իրանի ներքին իրաւական գործընթացի աւարտի կապակցութեամբ, ասել է. «Սա շատ կարեւոր իրադարձութիւն կը լինի Իրանի եւ ԵԱՏՄ յարաբերութիւններում եւ կը յանգեցնի երկկողմ առեւտրի ծաւալների ընդլայնմանը»:

Նա ԵԱՏՄ անդամ երկրների անունից Հանրապետութեան նախագահին հրաւիրել է մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին. «Հոկտեմբերի սկզբին Երեւանում կայանալիք գագաթնաժողովի հիմնական թեմաներից մէկը կը լինի Իրանի հետ առեւտրի ծաւալները բազմապատկելու նպատակով, Իրանի հետ անդամ պետութիւնների տարանցման եւ համագործակցութեան հարցը»,- ասել է Տիգրան Սարգսեանը:

Ռեզա Արդաքանիանն էլ Տիգրան Սարգսեանին հրաւիրել է այցելել Թեհրան՝ նշելով. «Այս այցը հիանալի հնարաւորութիւն կը լինի հրապարակայնօրէն տեղեկացնելու Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ժամանակաւոր ազատ առեւտրի մասին համաձայնագրի վերաբերեալ»: Նա յոյս է յայտնել, որ Իրանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու դէպքում, մեծ շուկայ է սպասւում մեր երկրին, որը կը նպաստի ոչ նաւթային արտահանման ծաւալների կտրուկ աճին, քանի որ միութեան անդամ երկրների արտահանման եւ ներմուծման ընդհանուր արժէքը կազմում է մօտ 753 միլիարդ դոլար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։