Հա

Քաղաքական

03/09/2019 - 09:10

«Կայացած համաձայնեցումները բխում են տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան շահերից». Զարիֆը՝ Լաւրովի հետ հանդիպման մասին

Անդրադառնալով իր ռուս գործընկերոջ՝ Սերգէյ Լաւրովի հետ երէկ՝ սեպտեմբերի 2-ին Մոսկւայում կայացած հանդիպմանը, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նշել է, որ ուղեւորութեան արդիւնքում Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ տարածաշրջանային յարաբերութիւնների վերաբերեալ կայացած համաձայնեցումները բխում են տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան շահերից:

«alikonline.ir» - Անդրադառնալով իր ռուս գործընկերոջ՝ Սերգէյ Լաւրովի հետ երէկ՝ սեպտեմբերի 2-ին Մոսկւայում կայացած հանդիպմանը, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նշել է, որ ուղեւորութեան արդիւնքում Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ տարածաշրջանային յարաբերութիւնների վերաբերեալ կայացած համաձայնեցումները բխում են տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան շահերից: 

«Այցի ընթացքում քննարկելով Իրան-Ռուսաստան յարաբերութիւնները, կարեւորւեցին երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման անհրաժեշտութիւնը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարը: Նա նշել է, որ տարածաշրջանային խնդիրները քննարկւել են՝ հաշւի առնելով ԱՄՆ գործողութիւնները. «Մենք ունենք ընդհանուր հեռանկարներ եւ բոլոր ոլորտներում միասին աշխատելու անհրաժեշտութիւն»,- շեշտել է Զարիֆը: 

Նշենք, որ Մոսկւայում Զարիֆն ու Լաւրովը քննարկել են երկկողմ յարաբերութիւնները, տարածաշրջանային խնդիրները, Պարսից ծոցի անվտանգութիւնը եւ Միջուկային գործարքի վերջին զարգացումները:   

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։