Հա

Քաղաքական

03/09/2019 - 10:30

«Կրթութեան ոլորտի խնդիրների լուծումը պահանջում է ազգային վճռականութիւն». Կարէն Խանլարեան

Կրթութեան նախարարութիւնը բազմաթիւ մարտահրաւէրների եւ խնդիրների դէմ-յանդիման է կանգնած, որոնց յաղթահարումը պահանջում է ազգային վճռականութիւն եւ բոլոր կառոյցների համադրւած աշխատանք:

«alikonline.ir» - Կրթութեան նախարարութիւնը բազմաթիւ մարտահրաւէրների եւ խնդիրների դէմ-յանդիման է կանգնած, որոնց յաղթահարումը պահանջում է ազգային վճռականութիւն եւ բոլոր կառոյցների համադրւած աշխատանք: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր, Կրթութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների խորհրդարանական յանձնաժողովի անդամ, դոկտ. Կարէն Խանլարեանը:

Անդրադառնալով կրթութեան նախարարի պաշտօնի համար առաջադրւած թեկնածուին, պատգամաւորն ասել է. «Հաշւի առնելով Մոհսեն Հաջի Միրզայիի կառավարման դրական փորձը, դրական եմ գնահատում նախարարի պաշտօնում նրա առաջադրումը»:

«Կրթութեան նախարարութիւնը երկրի ամենամեծ նախարարութիւնն է, որը զբաղւում է երիտասարդ սերնդի հետ եւ երկրի կարեւորագոյն ոլորտներից մէկն է, որը բախւում է բազմաթիւ մարտահրաւէրների: Կարելի է ասել, որ այս նախարարութեան խնդիրների լուծումը իրականում պահանջում է երկու կամ երեք նախարարի աշխատանք: Այդ խնդիրների մեծ մասը պայմանաւորւած է ֆինանսական եւ բիւջետային հարցերով»,- ասել է Կարէն Խանլարեանը:

Յիշեցնելով, որ նախարարութեան խնդիրների լուծումը պահանջում է ազգային վճռականութիւն եւ հանրային աջակցութիւն, նա ասել է. «Նոյնիսկ եթէ մենք ամենաուժեղ մարդուն նշանակենք որպէս կրթութեան նախարար, նախարարութեան խնդիրները դեռեւս հեշտութեամբ չեն լուծւի»:

Կարէն Խանլարեանը յոյս է յայտնել, որ Հաջի Միրզայիին այնուամենայնիւ կը յաջողւի որոշ չափով լուծել նախարարութեան խնդիրները՝ նշելով, որ խորհրդարանի համապատասխան յանձնաժողովը, ինչպէս նաեւ երկրի այլ նախարարութիւնները պէտք է աջակցեն կառավարութեան առաջարկած թեկնածուին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։