Հա

Քաղաքական

03/09/2019 - 10:40

Խորհրդարանը քննարկում է երկու նախարարների թեկնածութիւնը

Այսօր՝ սեպտեմբերի 3-ի առաւօտեան դոկտ. Ալի Լարիջանիի նախագահութեամբ մեկնարկել է Իսլ. խորհրդարանի հերթական նիստը, որի ընթացքում պատգամաւորները քննարկելու են Կրթութեան եւ մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի նախարարութիւնների ղեկավարների պաշտօնի թեկնածուների արժանաւորութիւնը:

«alikonline.ir» - Այսօր՝ սեպտեմբերի 3-ի առաւօտեան դոկտ. Ալի Լարիջանիի նախագահութեամբ մեկնարկել է Իսլ. խորհրդարանի հերթական նիստը, որի ընթացքում պատգամաւորները քննարկելու են Կրթութեան եւ մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի նախարարութիւնների ղեկավարների պաշտօնի թեկնածուների արժանաւորութիւնը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Գերատեսչութիւնների ղեկավարի պաշտօնի ստանձման համար համապատասխանաբար առաջադրւել են Մոհսէն Հաջի Միրզային եւ Ալի Ասղար Մունէսեանը:

Խորհրդարանի ընթացակարգի համաձայն՝ նախարարութեան ղեկավարի պաշտօնի առաջադրումը վերապահւած էր Հանրապետութեան նախագահին: Նա այսօր ժամանել է խորհրդարան պաշտպանելու իր թեկնածուներին:

Նշենք, առաջադրման կարգը նաեւ նախատեսել է թեկնածուներին կողմ եւ դէմ պատգամաւորներից ելոյթներ:

Քննարկումների աւարտից յետոյ, թեկնածուներին իրենց ծրագրերի պաշտպանութեան եզրափակիչ ելոյթի առիթ կը տրւի, որից յետոյ տեղի կունենայ քւէարկութիւն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։