Հա

Քաղաքական

03/09/2019 - 13:20

Խորհրդարանը վստահեց 

 Իսլ. խորհրդարանը վստահութեան քւէ տւեց Կրթութեան եւ Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի նախարարութիւնների համար առաջադրւած նախարարի թեկնածուներին:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանը վստահութեան քւէ տւեց Կրթութեան եւ Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի նախարարութիւնների համար առաջադրւած նախարարի թեկնածուներին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Խորհրդարանի այսօրւայ նիստի ընթացքում, նախարարի թեկնածուների արժանաւորթեան քննարկման համապատասխան ընթացակարգի աւարտից յետոյ, տեղի ունեցաւ քւէարկութիւն, որի արդիւնքում պատգամաւորները վստահութեան քւէ տւեցին առաջադրւած նախարարներին:

Քւէարկութեան մասնակցած 255 պատգամաւրներից, Կրթութեան նախարարի պաշտօնում առաջադրւած Մոհսեն Հաջի Միրզայիի թեկնածութեանը կողմ քւէրակեցին 200 պատգամաւոր, դէմ՝ 48-ը, ձեռնպահ՝ 7-ը:

Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի նախարարի պաշտօնում առաջադրւած Ալի Ասղար Մունէսեանի թեկնածութեանը կողմ էր՝ 163 պատգամաւոր, դէմ՝ 87-ը, ձեռնպահ՝ 5-ը:

Այպիսով Ալի Ասղար Մունէսեանը եւ Մոհսեն Հաջի Միրզային կը համալրեն կառավարութեան կազմը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։